ԱԺ այսօրվա նիստի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, Սերժ և Տիգրան Սարգսյանների հետույքը փրկելու ծրագրի շրջանակներում, ընդդիմությանը մեղադրել է ամբոխավարության մեջ։
Ըստ Գ. Սահակյանի՝ ամբոխը կործանեց Ուկրաինան, և չի կարելի թույլ տալ, որ այն կործանի Հայաստանը։
ՀՀԿ խմբակցության ղեկավարի լեզվական «գործառույթի» կիրառման ժամանակ ԲՀԿ պատգամավորական խմբակցությունը ցուցադրաբար լքել է դահլիճը՝ այդպիսով հասկացնելով, որ Գալուստ Սահակյանն ընդամենը օդ է տատանում և օդ է պղտորում։
Ինչ վերաբերում է Գալուստի արած համեմատությանը և եզրահանգմանը, ապա նա, ինչպես միշտ, սխալվում է։
Ուկրաինան կործանեց ոչ թե ամբոխը, այլ Յանուկովիչն ու նրա վարած «սաշիկային» քաղաքականությունը։ Ուկրաինան կործանեց Յանուկովիչի «բոմժական» արտաքին քաղաքականությունը։ Եվ վերջապես, Ուկրաինան կործանեց համատարած կոռուպցիան ու Յանուկովիչի «ատկատի» իրավունքը։
Հայաստանն իր Յանուկովիչն ունի։ Դա Սերժ Սարգսյանն է։ Նա էլ է «սաշիկային» քաղաքականություն վարում՝ նպատակ ունենալով «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցել։ Գալուստսահակյանների վրա դրված է Սերժի ու իր նեղ շրջապատի թալանի իրավունքի պաշտպանության գործառույթը։
Նկատենք, սակայն, որ եթե Սերժին հաջողվի վերջնականապես կյանքի կոչել նեոբոլշևիկյան գաղափարախոսությունը, ապա հաստիքային ու արտահաստիքային գալուստսահակյանները դեն կնետվեն օգտագործված թաշկինակի պես։
Այնպես որ, Գալուստ Սահակյանին ու «ընդդիմադիր» դաշտի ժողգործիքներին խորհուրդ չէինք տա այդպես էնտուզիազմով պաշտպանել «Վերջի բոլշևիկին»։ Նախ՝ դա անհեռանկար գործ է, և, բացի այդ, իշխանափոխությունը նաև գալուստսահակյանների ազատագրմանը կարող է նպաստել։
Հոտառություններդ կորցրել եք, հերիք չէ, բոլոր հնարավոր բնազդներից էլ եք զրկվել, ա՛յ տնաշեններ։
Ով կործանեց Ուկրաինան, և ով է կործանում Հայաստանը

Սևակ Մինասյան