Լեռնիկ Ալեքսանյան. «Սերժ Սարգսյանն ավելի քիչ շրջաններ կուզի տալ»
«Հանրապետական խմբակցության» պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն «Ազդակ» ակումբում ասել է, որ թեև Արցախի անկախության և անվտանգության դիմաց հայկական կողմն ազատագրված տարածքներից մի քանիսը պետք էհանձնի, սակայն չի գտնվի մի հայ, այդ թվում նաև ՀՀ նախագահը, որ ուզենա շատ շրջան զիջել.
-Սերժ Սարգսյանն այն մարդկանցից մեկն է, ովքեր ավելի շատ դոզայով ազգայնականություն ունեն։ Նա ավելի քիչ շրջաններ կուզի տալ, որովհետև ամբողջ այդ պատերազմի մասնակիցն է եղել, կոպիտ ասեմ՝ այդ պատերազմով է ինքը նաև այսօր իր իմիջը ձեռքբերել։ Սերժ Սարգսյանի և նույնը Ռոբերտ Քոչարյանի համար այսօր ինչ-որ բան հենց այնպես տալն ավելի ցավալի կլինի, քան թե այն մարդկանց համար, որոնք այսօր մեծ-մեծ խոսում են։
Իսկ լրագրողների այն դիտարկմանն ի պատասխան, թե, սկսած 1993 թ–ի կեսերից, երբ հայկական զորքերն ունեցան հաջողություններ և սկսեցին ազատագրել Արցախն ու հարակից շրջանները, այդ ժամանակ Սերժ Սարգսյանն ընդհանրապես Արցախում չէր ու մեկնել էր Մոսկվա , իսկ այնուհետև վերադարձել էր Երևան,- Լ. Ալեքսանյանն ասել է.
-Կարող է մի բանի գրավման ժամանակ մեկն ըստեղ չլինի, բայց դա չի նշանակում, որ նա չի մասնակցել։ Այդ ամբողջ ընթացքում Սերժ Սարգսյանը պատերազմին մասնակցել է։ Այդ պահին նաև կարող է չմասնակցած լինի, ես չգիտեմ։
Լեռնիկ Ալեքսանյան. «Սերժ Սարգսյանն ավելի քիչ շրջաններ կուզի տալ»
«Հանրապետական խմբակցության» պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն «Ազդակ» ակումբում ասել է, որ թեև Արցախի անկախության և անվտանգության դիմաց հայկական կողմն ազատագրված տարածքներից մի քանիսը պետք է հանձնի, սակայն չի գտնվի մի հայ, այդ թվում նաև ՀՀ նախագահը, որ ուզենա շատ շրջան զիջել.

7or.am