Քաղաքական

25.03.2014 13:51


Ֆինանսների նախարարն իր «օդ տատանելու» և «դուռակ» խաղալու մասին (տեսանյութ)

Ֆինանսների նախարարն իր «օդ տատանելու» և «դուռակ» խաղալու մասին (տեսանյութ)

ՀՀ ֆինանսերի նախարար Դավիթ Սարգսյանն ասյօր ԱԺ–ում լրագրողներին ասել է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ՍԴ–ի կողմից հակասահմանադրական ճանաչելու դեպքում կառավարությունը հրաժարական չի տա։

–Կառավարության հրաժարական տալը քաղաքական է,–ասել է նախարարը։

Նա հրաժարվել է արձագանքել ԲՀԿ–ական պատգամավոր Ստեփան Մարգարյանի կոչին՝ չափի մեջ մնալ և չխառնվել մեծերի գործերին.

–Այն, ինչ ասվել է, արդեն ասվել է. ես լրացուցիչ ավելացնելու բան այս պահին ձեզ չունեմ։

«7օր»–ի հարցին էլ՝ կազինոները ֆինանսների նախարարության անմիջական վերահսկողության տակ են, և եթե որևէ խնդիր է նախարարը տեսնում, ինչո՞ւ անմիջապես չի կարգավորում դրանք, այլ ԱԺ–ի ամբիոնից է «օդ տատանում», Դ. Սարգսյանն արձագանքել է.

–Խնդիր չկա՛, օդ չեմ տատանում։

«7օր»–ը նրանից նաև հետաքրքրվել է, թե կազինոներ գնալ սիրո՞ւմ է. ըստ լուրերի՝ ինքը թղթախաղի մոլի երկրպագու է։

–Երբևէ չեմ եղել, անգամ ամենաթանկ կազինոներում և անգամ ամենաէժան։ Թղթախաղ էլ չեմ խաղում, ափսոս, բայց որևէ խաղ չգիտեմ, բացի «դուռակից»։

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը