Լրահոս

15.08.2009 14:48


ՀՀԿ պատգամավոր. «...շրջանների տալն ինձ ձեռնտու է»

ՀՀԿ պատգամավոր. «...շրջանների տալն ինձ ձեռնտու է»

«Հայաստանի հանրապետական կուսակցության» պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն ասել է, որ այլ տարբերակ չկա Արցախի խնդրի կարգավորման բանակցություններում՝ ԼՂ-ի անկախության դիմաց հայկական կողմը պետք է ազատագրված տարածքներից մի քանիսը զիջի։

-Եթե Արցախը պետք է լինի անկախ, ստեղծվի անվտանգության գոտի, ապա, այո՛, շրջանների տալն ինձ ձեռնտու է։ Այն շրջանները, որոնք ժամանակին եղել են Ադրբեջանի կազմում, այո՛, մենք դրանք չենք էլ վերցրել...այն ժամանակ էլ ոչ ոքի մտքով չէր անցնում, որ դրանք վերցնում ենք, ու պիտի մնան Հայաստանին։

Լ. Ալեքսանյանն ավելացրել է, որ «զիջման ենթակա» տարածքների մեջ Շուշին չի մտնում, և «Հանրապետական կուսակցությունում» եղած տրամադրություններն էլ են այդպիսին, սակայն թե խոսքը կոնկրետ ո՞ր 7 շրջանի մասին է, նա դժվարացել է պատասխանել՝ նշելով, որ այդ հարցը բանակցությունների ժամանակ կճշտվի։

 -Չեմ կարծում, թե որոշված է՝ քանի շրջան պետք է տանք, որը ինչ կարգավիճակով շրջաններ կլինեն, որ ոչ թե կտրվեն Ադրբեջանին, այլ կդառնան անվտանգության գոտի։ Չի բացառվում նաև խաղաղապահ ուժերի տեղակայումը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը