Մեկնաբանություն

25.03.2014 13:00


Հնդկացիների օրը չընկնեք

Հնդկացիների օրը չընկնեք

Երբ առաջին «միսիոներները» ոտք դրեցին հնդկացիների նորահայտ հողի վրա, նրանց ձեռքում Սուրբ գիրքն էր։

Անցավ ժամանակ, ու Սուրբ գիրքը հայտնվեց հնդկացիների ձեռքում, իսկ նրանց հողը՝ «միսիոներների»։

Նայե՛ք այսօրվա մեր «քարոզիչներին»։ Ի՞նչ են նրանք ասում. «Հայաստանը բռնել է անշրջելի բարեփոխումների ճանապարհը»։

Իսկ երբ հակադարձում են՝ հո դուք չե՞ք գժվել. տեսեք՝ ուր եք հասցրել երկիրը, սկսվում է նրանց «քարոզը»... Ու այդ քարոզին խառնվում են մերօրյա «հնդկացիները»։

Մեկին խաբել են, մյուսին առել են, մյուսի միամտությունից են օգտվում, բայց դա էական չի ... Փաստ է՝ այն, ինչ պետությանն էր այսօր, հայտնվել է «քարոզիչների» ձեռքում։

Փաստ է նաև, որ սկսվել է ապօրինաբար վերցրածը հետ բերելու օրինական գործընթացը։ «Քարոզիչները» դա հստակ տեսնում են։ Նաև հասկանում են, որ խաղի վերջը սպասվածից շուտ է սկսվել։ Ու «մեյդան» են նետում մերօրյա «կարմրամորթներին»...

Հասկացողը կհասկանա։ Չգնա՛ք այդ ճանապարհով։ Վերջում հայտնվելու եք հնդկացիների օրը։ Միակ սփոփանքը լինելու է նախկինում հերոս լինելու մասին հուշերն ու «հրեղեն հեղուկի» խումհարը։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը