ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՍտեփանՄարգարյանն այսօր ԱԺ–ում անդրադարձել է 4 ոչիշխանական խմբակցությունների առաջարկած ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն և դրա վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարար ԴավիթՍարգսյանի ելույթին:
–Նորմէդառնում, որայսկամայննախարարնայսամբիոնիցտղայականպահվածքովհոխորտումէ, հետոիրմիջավայրումասում՝տեսա՞ք՝ինչարեցի: Ու քանի որ նախարարի պահվածքը ստացվեցերեխայական, ուզումեմհորդորելմնալչափիմեջ՝ մի՛խառնվիրմեծերիգործերին,-ասել է Ստեփան Մարգարյանը:
Պատգամավորն ընդգծել է, որ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի հիշատակած խաղատների մասին օրինագիծը ժամանակին հենց կառավարությունն է ներկայացրել.
–Ի՛նքնէլկառավարությաննիստումգլուխըկախքվեարկելէնախագծիօգտին, Ազգայինժողովնէլ է կողմքվեարկել։ Եվ ի՞նչկապուներայդօրենքըքննարկվողհարցիհետ: Թե ի՞նչկապուներդաայստեղքննարկվողարագաչափերիուտեսախցիկներիխնդրիհետ, միայնիրենէհայտնի: Եսառաջարկումեմայսնախարարինկամկառավարությանորևէանդամիգնալցանկացածբնակավայրևտեսնել, թեժողովուրդնումէվստահում, ումչիվստահում,-ավելացրել է Ս. Մարգարյանը:
ԲՀԿ–ական պատգամավորը ֆինանսների նախարարին. «Մ՛ի խառնվիր մեծերի գործերին»
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն այսօր ԱԺ–ում անդրադարձել է 4 ոչիշխանական խմբակցությունների առաջարկած ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն և դրա վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի ելույթին:
–Նորմ է դառնում, որ այս կամ այն նախարարն այս ամբիոնից տղայական պահվածքով հոխորտում է, հետո իր միջավայրում ասում՝ տեսա՞ք՝ ինչ արեցի: Ու քանի որ նախարարի պահվածքը ստացվեց երեխայական, ուզում եմ հորդորել մնալ չափի մեջ՝ մի՛ խառնվիր մեծերի գործերին,-ասել է Ստեփան Մարգարյանը:
Պատգամավորն ընդգծել է, որ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի հիշատակած խաղատների մասին օրինագիծը ժամանակին հենց կառավարությունն է ներկայացրել.
–Ի՛նքն էլ կառավարության նիստում գլուխը կախ քվեարկել է նախագծի օգտին, Ազգային ժողովն էլ է կողմ քվեարկել։ Եվ ի՞նչ կապ ուներ այդ օրենքը քննարկվող հարցի հետ: Թե ի՞նչ կապ ուներ դա այստեղ քննարկվող արագաչափերի ու տեսախցիկների խնդրի հետ, միայն իրեն է հայտնի: Ես առաջարկում եմ այս նախարարին կամ կառավարության որևէ անդամի գնալ ցանկացած բնակավայր և տեսնել, թե ժողովուրդն ում է վստահում, ում չի վստահում,-ավելացրել է Ս. Մարգարյանը:
7or.am