Լրահոս

15.08.2009 14:50


Հակերային հարձակումները հայկական վեբ կայքերի վրա նորություն չեն

Վերջին մեկ-երկու օրերին հայկական կայքերը զանգվածային հակերային հարձակման են ենթարկվել։  Հարձակման ենթարկված հայկական կայքերի քանակն անցնում է 100-ից։ Ընդ որում, հարձակման ենթարկված կայքերի մեջ են ինչպես պետական կառույցների ու հիմնարկությունների, այնպես էլ մասնավոր սեկտորի հայկական բովանդակության կարևոր կայքեր։ Վերջին շրջանում կրկնվող հարձակումների համատեքստում սա իր չափերով ամենախոշորն էր։

«Սմարթ-թեք» ընկերության անվտանգության գծով փոխտնօրեն Ռուբեն Մուրադյանն ու «Հելիքս Կոնսալտինգ» ընկերության տնօրեն Արամ Մխիթարյանը մամլո ասուլիսի ժամանակ նշել են, թե նույն քանակով հակերային հարձակման են ենթարկվել նաև անցած տարի օգոստոսին։

-Պանիկայի առիթ չկա, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է անհանգստանանանք։ Մենք պետք է ապահովենք մեր վեբ կայքերի անվտանգությունը թե՛ պետական, թե՛ կոմերցիոն սպեկտրում,-ասել է Արամ Մխիթարյանը։

Նրա խոսքերով՝ այդ հարձակումները քրեորեն պատժելի հանցագործութություններ են և գալիս են ոչ միայն ադրբեջանական կողմից, այլ նաև այլ երկրներից։

-Ամենաշատ հակերային հարձակման կարող են ենթարկվել այն վեբ կայքերը, որոնց վրա պաշտոնական ինֆորմացիա կա։ Եթե ինչ-որ մի հակեր վերցնի ու խեղաթյուրի կամ սուտ ինֆորմացիա դնի, դա կլինի ամենամեծ պրոբլեմը,-ասել է Ռուբեն Մուրադյանը։

Նրա խոսքերով՝ մենք պետք է անընդհատ զգոն լինենք և անպայման օգտվենք անվտանգություն ապահովող ըներությունների ծառայություններից։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը