Երբ ՀՀ ֆինանսների նախարար, համատեղության կարգով էլ վարչապետ Տիգրան Սարգսյանի չափազանց սիրելի սանիկ Դավիթ Սարգսյանը հոնգուր–հոնգուր «լացում» էր փոքր ու միջին բիզնեսը «վարի տալու» համար, ու դրանում մեղադրում, այո՛, այո՛, ընդդիմությանը, լավ կաներ՝ արցունքներից աղակալած աչքերը սրբեր ու նայեր իր շրջապատին։ «Հեռուն փնտրիր, մոտի՛կ կգտնես»,– ասում է իմաստուն ժողովուրդը։ Փափկասիրտ այս նախարարը սարուձոր ընկնելու փոխարեն առաջին հերթին թող խոսի ի՛ր՝ կնքահայր Տիգրան Սարգսյանից, ու նաև նրա հարազատներից։ Այն ժամանակ, երբ Տիգրան Սարգսյանը վերևից է իր չար գործն անում, նրա հարազատ եղբոր տղան՝ Արամը, ներքևից է փոքր ու միջին բիզնեսի հերն անիծում։ Ուրեմն, էս «ջահելին» ամենակարող հորեղբայրը լավ, փողաբեր գործի է դրել՝ Էրեբունի վարչական շրջանի հարկայինի պետ նշանակելով։ Սա էլ, հորեղբոր օրինակով, թուր ու թվանքն առել, հարձակվել է կրպակատերերի, փոքր խանութպանների և օրվա հացը սեփական քրտինքով վաստակող մնացած այլ ձեռնարկատերերի վրա։ Էլ օր չի լինում, որ տիրացուի այս «ֆեյքը» անիմաստ ու անհիմն ակտեր չգրի խեղճերի վրա։ Քե՞ն է քշում, փորձում է ինքնահաստատվե՞լ, «քեշ» փո՞ղ է աշխատում, թե՞ բոլորը միասին։ Դա, իհարկե, կիմանան միայն ինքն ու իր ձախողված չինովնիկ հորեղբայրը։ Բայց որ վարչապետը յուր շրջապատով արդեն մի այլ կարգի «հաբռգել» է, դա փաստ է։ Մի օր ձեր վերջն էլ է գալու, եղբայրնե՛ր, և հատկապես քույրե՛ր. Յանուկովիչի ականջը կանչի։
Հ. Գ. Օրինակությունի՞ց եք խոսում, պարո՛ն վարչապետ։ Ուրեմն հարցրե՛ք ձեր եղբոր որդուն, թե ինչ էին հայտնաբերել նրա ծառայողական ավտոմեքենայում։ Եվ ինչու շատ արագ կազմակերպվեց նրա վարորդի՝ աշխատանքից ազատվելը։
Ճանաչե՛ք փոքր ու միջին բիզնեսը «վարի» տվողներին

Տիգրան Մելիքյան