Կարծիք

25.03.2014 11:31


«Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը սկանդալային հայտարարություն է արել»

«Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը սկանդալային հայտարարություն է արել»

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, անմասն չմնալով իր քավորին՝ վարչապետ Սարգսյանին կուրորեն պաշտպանելու ոմանց մոլուցքից, ակնարկներ է արել, որոնք անհարմար դրության մեջ են դրել հենց իրեն՝ նախարարին:
ՀՀԿ-ական կառավարության ներկայացուցիչը, մտնելով հալածյալի շապիկի մեջ, բացահայտել է այն կառավարության անդիմագիծ էությունը, որի կազմում շարունակում է պաշտոնավարել: Ունենալով բացարձակ մեծամասնություն երկրի խորհրդարանում՝ ՀՀԿ-ական նախարարը ԲՀԿ-ին է մեղադրում այն ռեֆորմի իրականացման մեջ, որը խմորվել է հենց ՀՀԿ-ական շրջանակներում:
Այո, ՀՀԿ-ի շնորհիվ փակվել են բազմաթիվ մանր և միջին բիզնես-նախագծեր...
Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը, այսպիսով, սկանդալային հայտարարություն է արել:
Եթե որևէ նախարար այսպիսի հայտարարություն է անում, ոչինչ չի մնում անելու նրան, քան անհապաղ դիմել հոգեբույժի միջամտությանը: Նման հոգեկան խնդիրներ ունեցող անձանց ուղեղներում են հենց ծնվում այնպիսի ռեֆորմների նախագծերը, որոնք մեր ժողովրդին թշվառության են հասցնում:
Ի դեպ, լիովին հասկանալի է, թե ում գրասենյակում են ծնվում այդ մտավարժանքները: Մի քիչ երկար մտածեք հակափաստարկներ հորինելիս: Թե չէ, ամեն անգամ հայտնվում եք ծիծաղելի իրավիճակում:

Վանիկ Էլիզբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը