Կարծիք

25.03.2014 09:51


Վազգեն Պետրոսյան

Վազգեն Պետրոսյան

Սերժ և Տիգրան Սարգսյանները հասկացան, որ «ֆեյսբուքցի» պատգամավորներով ու շարքային կուսակցականներով չեն կարող հակազդել ձևավորվող ընդդիմադիր կոալիցիային: Այժմ գործի մեջ է մտել ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ով միանգամայն անհեթեթ մեղադրանքներով իջեցնում է առանց այդ էլ «պլենդուզից» ցածր մակարդակի վրա գտնվող վարչակարգի վարկանիշը: Նախ՝ պետք է արձանագրել, որ վարչակարգն աստիճանաբար ձևավորում է ավանդույթ, երբ նախարարներն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաները իրենց անմիջական պաշտոնական պարտականությունները թողած՝ «լևի» են գնում` մտնելով անհատական «դիտարկում-պատասխան» ձևաչափային տուսովկայի մեջ: Սա պատճառներից մեկն է, որ այսօր ունենք ավիրված տնտեսական համակարգ, ավելի ճիշտ` պարզապես չունենք տնտեսություն:
Երկրորդ՝ պետք է արձանագրել, որ վարչակարգն իրոք անմխիթար վիճակում է, քանի որ արդեն հակազդեցության մարտի են նետվել բոլորը` սկսած Բաղրամյան 26-ի հավաքարարներից, ավարտած նախարարներով ու վարչապետով: Ամեն ինչ բնական է, ամեն ինչ տրամաբանական է:

Վազգեն Պետրոսյան

Այս խորագրի վերջին նյութերը