Այսօր լրագրողների հետ զրույցում քաղաքագետ Էդվարդ Անտինյանը խոսել է առկա քաղաքական զարգացումներից:
Հարցին՝ ի՞նչ կանխատեսումներ ու սպասելիքներ ունի ապրիլի 28-ին կառավարությանն անվստահություն հայտնելու հարցից, բանախոսը պատասխանել է. «Ես ողջունում եմ չորս քաղաքական ուժերի համախմբումը, որը հնարավորություն է տալիս անձնական և կուսակցական ամբիցիաները մի կողմ դնել: Եթե դուք ուշադրություն դարձնեք, այդ չորս ուժերից ամեն մեկն էլ, առանձին վերցրած, իշխանությունների հետ ունեցել է շփման փորձ, որից շատ դժգոհ է մնացել, որովհետև իշխանությունն ապացուցել է, որ ոչ միայն արտաքին, այլև ներքին քաղաքական հարցերում անհուսալի գործընկեր է, անվստահելի»:
Անտինյանը հավելել է նաև, որ 4 քաղաքական ուժերը փորձում են ավելի հավասարակշիռ քայլերով առաջ գնալ, քայլ առ քայլ իշխանության վրա ճնշում գործադրելով՝ բացատրել, որ իրենց նպատակը երկրում անկայունություն ստեղծելը չի. եթե իշխանությունը չի կարողանում բարեփոխել, հետևաբար, գնալու ժամանակն է. «Այդ չորս քաղաքական ուժերը ոչ թե վախկոտություն, թուլություն են հանդես բերում, որ այդքանով հավաքվել են՝ ընդամենը կառավարության հրաժարականը պահանջելու հարցը դնելու, այլ հակառակը: Նրանք ասում են՝ հարգելի՛ իշխանություն, մենք ներկայացնում ենք մեր պահանջը՝ թեկուզ հիասթափություն առաջացնելով հասարակության մոտ, որն ավելի ագրեսիվ քայլեր է մեզանից սպասում: Բայց մենք ավելի հավասարակշիռ ենք ուզում մոտենալ. այս բարդ տարածաշրջանում, այս իրավիճակում մեր երկիրը ցնցումների չենք ուզում տանել»:
Է. Անտինյանը հավելել է, որ չորս քաղաքական ուժերը, որոնք և՛ մարդկային ռեսուրս ունեն, և՛ նյութական, և՛ անգամ վարչական, և՛ իշխանության մեջ իշխանական բուրգում բավականին մտերիմներ ունեն, չոգևորվեցին դրանից. նրանք մտածեցին ավելի խոհեմ քայլերով առաջ գնալ։
Լրագրողի հարցին՝ կապված «այլընտրանք» ու «ընդդիմություն» եզրույթների հարաբերակցությանը, բանախոսը պատասխանել է. «... բերեք տերմինները ճիշտ օգտագործենք, որպեսզի հասկանանք, որ ոչիշխանական ասելն ավելի տարողունակ է, որի մեջ կարող են լինել և՛ այլընտրանք, և՛ արմատական ընդդիմություն, և՛ ծայրահեղ ընդդիմություն, և՛ կառուցողական ընդդիմություն»:
«7օր»-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի այն երևույթը, որ չորս ոչիշխանական ուժերին մեղադրում են միայն կառավարության հրաժարականը պահանջելու մեջ, բայց ոչ նախագահի, այն ուժերն ու անձինք, որոնք երբեք իշխանության ոչ մասնակի, ոչ էլ ամբողջական հրաժարականը չեն պահանջել, Անտինյանը պատասխանել է. «Այսօր չորս քաղաքական ուժերը, որոնք համախմբվել են, ոմանք խնդիրը չեն դնում, որ անպայման հիմա գնանք նախագահի պաշտոնանկության: Գուցե նրանց մեջ կան որոշները, որ այդ կարծիքին են, բայց ասում են՝ բերեք մենք հիմա դնենք կառավարության հարցը, որը սոցիալ-տնտեսական քաղաքականությունը ձախողել է: Մենք ասում ենք՝ հարգելի՛ նախագահ, դու տեր ես դրան: Այսօր նախագահն ասել է, որ 7 տոկոս տնտեսական աճ չապահովելու դեպքում կառավարությունը պետք է հրաժարական տա: Նա չի նշել՝ որ պարագայում կտա, որ պարագայում չի տա, կամ եթե համաշխարհային ցուցանիշներն այսպիսին լինեն կամ այնպիսին լինեն: Մարդը իմպերատիվ ձևով ասել է, եթե ոչ 7 տոկոս, ապա՝ հրաժարական: Հիմա եղել է 3,5 տոկոս: Ընդդիմություն կլինի, ոչիշխանական ուժեր կլինեն, ասե՛ք, պարո՛ն նախագահ, ուզում ենք՝ դու հարգես քո խոսքը: Եթե դու քո խոսքից հրաժարվում ես, դա էլ տարբերակ է: Այսինքն... մենք քեզ ընդամենն ասում ենք, որ քո խոսքը չի կատարվել, իսկ դու 7 տոկոսի հետ էիր կապում մեր երկրի զարգացման որոշակի հեռանկարներ...»։
Բանախոսը նշել է, որ Սերժ Սարգսյանը պետք է ցույց տա, որ պատրաստակամ է ձախողված սոցիալ-տնտեսական քաղաքականության համար այս կառավարությանը, որն իր հանձնարարականը չի կատարել, անվստահություն հայտնել:
Էդվարդ Անտինյան.«Եթե ոչ 7 տոկոս, ապա՝ հրաժարական»