Լրահոս

15.08.2009 13:41


Հանրապետական պատգամավորը ենթադրում է, որ ՀՀ կառավարությունում կադրային փոփոխություններ կլինեն

Հանրապետական պատգամավորը ենթադրում  է, որ ՀՀ կառավարությունում կադրային փոփոխություններ կլինեն

Հայաստանի հանրապետական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը ենթադրում է, որ ՀՀ կառավարությունում կադրային փոփոխություններ կլինեն, սակայն դրանք ոչ թե քաղաքական նպատակ կհետապնդեն, այլ զուտ տեխնիկական բնույթ կկրեն։

-Եթե մեկը լավ չի աշխատում, կարող է փոխարինվել մեկ ուրիշով։ Դա արտաքինից է թվում շատ մեծ բան, բայց տեխնիկական հարց է միայն։ Եթե մի հանրապետականը փոխվում է մեկ այլ հանրապետականով, այդտեղ քաղաքական բան չկա։ Իսկ այդ տիպի մասնագիտական փոփոխություններ, ես ենթադրում եմ, որ կլինեն, որովհետև մեր տնտեսությանն այսօր ուժեղ թափ պետք է հաղորդվի, և դրա համար ավելի պրոֆեսիոնալներ պետք է աշխատեն,- ասել է ՀՀԿ-ական պատգամավորը։

Նա ենթադրում է նաև, որ որոշ նախարարներ կփոխվեն, բայց, թեև տնտեսական քաղաքականության պատասխանատուն վարչապետն է՝ Տիգրան Սարգսյանի փոփոխության հարցն օրակարգում չկա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը