Քաղաքական

24.03.2014 17:49


Լևոն Զուրաբյանը Քեսաբի հետ կապված ՀՀ իշխանության կրավորական դիրքորոշումը թուլության նշան է համարում

Լևոն Զուրաբյանը Քեսաբի հետ կապված ՀՀ իշխանության կրավորական դիրքորոշումը թուլության նշան է համարում

ՀՀ ԱԺ այսօրվա նիստում խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանն անդրադառնալով Քեսապում հայերի տեղահանմանը՝ հայտարարել էր. «Ունենալով պետություն՝ իրավասու չենք միջամտել այլ պետության գործերին»։

Փոխարենը, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը համոզված է, որ մարդու իրավունքների հետ կապված հարցերում որևէ միջամտություն չի համարվում այլ երկրի ինքնիշխանության դեմ ուղղված քայլ։

–Դեմոկրատական պրակտիկա է դա և ճշմարտություն, որ երբ խախտվում են մարդու իրավունքները, միջազգային հանրությունը կարող է միջամտել և դնել կոնկրետ մարդկանց իրավունքների պաշտպանության հարցը։ Իսկ այստեղ խախտվում է մարդու ամենաֆունդամենտալ իրավունքը՝ կյանքի իրավունքը։ Այս դեպքում ՀՀ–ն առաավելևս պետք է ավելի շահագրգիռ լինի հայերի իրավունքների պաշտպանության հարցում։ ՀՀ–ն պետք է փորձի տարբեր ատյաններում այս հարցը քննարկման առարկա դարձնել,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Լ. Զուրաբյանը։

Նա Քեսաբի հետ կապված ՀՀ իշխանության կրավորական դիրքորոշումը պետության թուլության նշան է համարում։

–Դա պայմանավորում եմ մեր պետության թուլությամբ, նրանով, որ այսօրվա մեր երկրի իշխանավորները պետական մտածողություն չունեն, իրենք իրենց ջանքերով պետությունը հասցրել են մի այնպիսի թույլ վիճակի, որ ի վիճակի չեն պարզ գործառույթներ կատարել միջազգային ասպարեզում,–հավելել է Կոնգրեսի խմբակցության ղեկավարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը