Գործազուրկների թվաքանակն ավելացնելով՝ գործազրկության դեմ պայքարել չես կարող: Երբ պետական չինովնիկները խոսում են նոր աշխատատեղերի ստեղծման ծրագրերի մասին՝ աչքիս առաջ գալիս է, թե քանի հարյուր մարդ կորցրեց իր աշխատանքը, երբ նախորդ տարի մայրաքաղաքում ներդրվեցին կարմիր գծանշումներով կայանատեղիները: Մի քանի հարյուր ընտանիք կարողանում էր իր հացը վաստակել, լավից-վատից ապրել ու գոյություն պահպանել: Այսօր՝ «կարմիր գծեր օպերացիան» կյանքի կոչելուց հետո, ունե՞ք վիճակագրություն, թե ինչպես են ապրում այդ ընտանիքները: Չունե՛ք, բայց ունենալու դեպքում էլ, համոզված եմ, պատկերը կլիներ խիստ մտահոգիչ: Մտահոգիչ է նաև այն օրինաչափությունը, որին ականատես ենք լինում՝ պետությունը միշտ բարեփոխումներ է իրականացնում, «պրպտուն» միտքը հանգիստ չի թողնում առանց բարեփոխումների առաջ ընթանալ, բայց հետևանքները կանխատեսելի ու ճիշտ հակառակն են լինում՝ կամ աշխատատեղեր են փակվում, կամ հանրությունն է դժգոհ, կամ էլ ամբողջ ժողովուրդն է «միամիտ», որ չի հասկանում կատարվածի արժեքը:
Հայկ Խաչատրյան
Գործազուրկների թվաքանակն ավելացնելով՝ գործազրկության դեմ պայքարել չես կարող: Երբ պետական չինովնիկները խոսում են նոր աշխատատեղերի ստեղծման ծրագրերի մասին՝ աչքիս առաջ գալիս է, թե քանի հարյուր մարդ կորցրեց իր աշխատանքը, երբ նախորդ տարի մայրաքաղաքում ներդրվեցին կարմիր գծանշումներով կայանատեղիները: Մի քանի հարյուր ընտանիք կարողանում էր իր հացը վաստակել, լավից-վատից ապրել ու գոյություն պահպանել: Այսօր՝ «կարմիր գծեր օպերացիան» կյանքի կոչելուց հետո, ունե՞ք վիճակագրություն, թե ինչպես են ապրում այդ ընտանիքները: Չունե՛ք, բայց ունենալու դեպքում էլ, համոզված եմ, պատկերը կլիներ խիստ մտահոգիչ:
Մտահոգիչ է նաև այն օրինաչափությունը, որին ականատես ենք լինում՝ պետությունը միշտ բարեփոխումներ է իրականացնում, «պրպտուն» միտքը հանգիստ չի թողնում առանց բարեփոխումների առաջ ընթանալ, բայց հետևանքները կանխատեսելի ու ճիշտ հակառակն են լինում՝ կամ աշխատատեղեր են փակվում, կամ հանրությունն է դժգոհ, կամ էլ ամբողջ ժողովուրդն է «միամիտ», որ չի հասկանում կատարվածի արժեքը:
Հայկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից