ՀՀ–ն չի պատրաստվում միջամտել Քեսապում հայերի նկատմամբ տեղի ունեցած բռնարարքի դեպքին
ՀՀ խորհրդարանի այսօրվա նիստում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ քայլեր է պատրաստվում Հայաստանը ձեռնարկել Քեսապում հայերի նկատմամբ տեղի ունեցած բռնարարքների հետ կապված։
–100 տարվա մեջ արդեն երկրորդ անգամ այնտեղի հայերին տարհանում են, և եթե 1915թ. Հայաստան պետություն չկար, որ միջամտեր, ապա հիմա կա,–ընդգծել է Թ. Պողոսյանը։
ՀՀ ԱԺ նախագահը կիսել է պատգամավորի մտահոգությունը, սակայն գործողությունների ծրագրի մասին խոսելն ավելորդ է համարել։
–Ավելի ճիշտ կլինի՝ հրավիրենք արտաքին գերատեսչության ղեկավարին, որ նա ներկայացնի իրավիճակը։ Ունենալով պետություն՝ իրավասու չենք միջամտել այլ պետության գործերին. դա ավելի խոր խնդիր է,–հայտարարել է Հ. Աբրահամյանը։

7or.am