Լրահոս

24.03.2014 10:05


Տիգրան Մելիքյան. «Նախասերժարանի» ինկուբացիոն շրջանն ավարտվել է

Տիգրան Մելիքյան.  «Նախասերժարանի» ինկուբացիոն շրջանն ավարտվել է

«Դեմ եմ»–ի հանրահավաքին հրավիրվել էին և ելույթ ունեցան Նիկոլ Փաշինյանն ու Ժիրայր Սեֆիլյանը։ Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ «Դեմ եմ»–ը, կամա թե ակամա, քաղաքականացվել է։

Սեֆելյանն, օրինակ, շտապեց հանրահավաքի ֆոնին գեղամյանաբարո հարցազրույց տալ Բաղրամյան 26–ի քարոզչագործիք «1in.am»–ին՝ սերժահաճո ձևակերպումներով հանդես գալով ԱԺ չորս ոչիշխանական ուժերի դեմ։

Ամենածիծաղելին այն է, որ Սուրեն Սուրենյանցի կոնտրագենտ և համատեղությամբ նաև կոլեգա Ժիրայրը Բաղրամյան 26–ի խոսափողի ու տեսախցիկի առաջ հայտարարում է, թե չորս ուժերը վերահսկվում են Բաղրամյան 26–ի կողմից։

Սերժանտական սույն ներկայացուցիչն այնքան կոպիտ է կատարում իր ժողգործիքությունը, որ մնում է միայն ափսոսալ նրա համար։ Նա Նիկոլի «շուստրիությունը» չունի, որ այդպես ափաշքարա չաշխատի և այդպես կոպիտ ձևով չծառայի Բաղրամյան 26–ին։

Պետք է ֆիքսել, որ «Նախասերժարանի» ինկուբացիոն շրջանն ավարտվել է և հիմա նրանք Լֆիկ Սամոյի հրաժարականի պահանջի վրա «տռենիռովկա» լինելուց հետո անցել են իրենց բուն «դհոլությանը»՝ պահանջելով ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի ու «Ժառանգության» հրաժարականները։ Այսինքն անելով այն, ինչը բխում է Սերժ Սարգսյանի շահերից։

«Թունդ ընդդիմադիր» ուժը, անհատը կամ շարժումը հենց այդպիսին պետք է լինի։ Ժիրոյի նման հուժկու ձևով պետք է պայքարի Սերժի ընդդիմախոսների դեմ, խրոխտ ելույթներ ունենա իշխանափոխության թեմաներով ու Արտաշես Գեղամյանի պես հարցազրույցներ տա «1in.am»–ներին։ Բնականաբար՝ դեղին «կասկան» գլխին քաշած։

Մի բան էլ ասեմ Ժիրայրի թեմայով։ Նա միշտ մեծ–մեծ խոսում է իշխանափոխության մասին՝ մատնանշելով հեղափոխական և ուժային ճանապարհով դրան հասնելու տարբերակը։ Բայց մենք ինչ որ չտեսանք նրան Շանթ Հարությունյանի կողքին։ Ժիրոն միայն պետպատվերով Լֆիկի և Լֆիկի էշերի դեմ պայքարելիս է խրոխտ և հուժկու, իսկ ահա մյուս հարցերում նա կորցնում է իրեն ու մոլորվում։ Կռվի տարիներին Շուշիի անտառներում մոլորվելու պես։

Աղբյուրը՝ https://www.facebook.com/photo.php?fbid=531541603622277&set=a.269786326464474.55936.100002993279074&type=1&stream_ref=10

Այս խորագրի վերջին նյութերը