Կարող եք չկասկածել։ Բաղրամյան 26–ը մինչև ապրիլի 28–ը փորձելու է մեր երկրում է՛լ ավելի գաղջացնել մթնոլորտը՝ ոտքի հանելով ինչպես «քշած», այնպես էլ «յուղը վրեն» հաճախորդներին։ Դե իսկ «անկախները» կան ու կան՝ սկսած «աստվածավախ» ու կլիմաքսի մեջ գտնվող կնանիքից մինչև լրատվական դաշտի «պարկապզուկները»։
Մի խոսքով, Բաղրամյան 26–ը «Տագնապ» է հայտարարել։ Կողքից էլ ինչքան ոչխար ընկնի իրենց ջրերն, էլի «քյար» է։
Կառավարության հրաժարականի վտանգին ընդառաջ՝ Սերժ Սարգսյանն ու իր օֆշորային թիմը պետք է փորձեն առավելագույնս օգտագործել նրանց, ովքեր «արևմտամետի», «անկախի», «թունդ ընդդիմադիրի», «Լֆիկի էշերի դեմ դեղին գլխարկներով պայքարողի» և այլ անվան տակ մինչև այժմ, մեծ հաշվով, ձրիակերություն են արել և ընդամենը տեղեկատվական ֆոն ապահովել՝ «Վերջին բոլշևիկի» քաղաքականությունից հանրային ուշադրությունը շեղելու համար։
Հիմա այս ժողգործիքները պետք է միասնական անսամբլ դառնան ու կատաղի պայքար մղեն ԱԺ չորս ոչիշխանական ուժերի դեմ, որպեսզի հանկարծ կառավարության հրաժարական չլինի ու հանկարծ Սերժը Յանուկովիչի օրը չընկնի։
Դատելով ամենից՝ հաճախորդների մասնագիտացում է տեղի ունեցել։ Մի մասը «հրաշալի քառյակին» մեղադրում է ռուսամետության մեջ և «թունդ անկախականի» դիրքերից կատարում իր փայ գեղամյանությունը, մյուս մասը ռոբերտքոչարյանական դավադրության թեզն է առաջ տանում, երրորդները, դեմքի խրոխտ արտահայտությամբ, հայտարարում են, թե քառյակը վերահսկվում է Բաղրամյան 26–ի կողմից՝ այդ հայտարարությունն անելով Բաղրամյան 26–ի տակ կքած «1in.am»–ի հետ զրույցում, չորրորդները մեղադրում են չորս ուժերին մեկ այլ «մուտիլովկայական» կոդով։ Մի խոսքով, բոլորը գործի են անցել։
Ուշագրավն այն է, որ Սերժի հաճախորդները հանդես են գալիս «թունդ հեղափոխական» և «սաստիկ արմատական» դիրքերից, բայց քննադատում են ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ ... ԱԺ չորս ոչիշխանական ուժերին ու մեղադրում են վերջիններիս կառավարության հրաժարականը պահանջելու համար։ «Բա Սե՞րժը»՝ հարց են տալիս իրենք, բայց զրո առաջարկ ներկայացնում Սերժին հանելու թեմայով։
Սրանց մոտ «հեղափոխությունը» ստացվում է բացառապես փակ շուկայի մատույցներում կամ համակարգչի առաջ նստած։ Մնացած դեպքերում իրենք գեղամյանությամբ են զբաղված։
Ի դեպ, Սերժի հրաժարականի մասով։
Փաստորեն, Սերժ Սարգսյանն իր հաճախորդների շուրթերով մեղադրում է չորս ուժերին այն բանի համար, որ այդ ուժերն անմիջապես իր հրաժարականը չեն պահանջում։
Պատկերացնու՞մ եք, թե Սերժն ինչ ողորմելի վիճակում է հայտնվել, որ հանուն իր աթոռի պահպանման «Գեբելսյան» քարոզչամեքենային հանձնարարել է իրեն հռչակել երկրի թիվ մեկ չարիք (այդ հարցում նա ճիշտ է, քանզի ամենաինֆորմացվածն է) և քսի է տվել իր ժողգործիքներին չորսի դեմ այն բանի համար, որ նրանք անմիջապես չեն դնում երկրի թիվ մեկ չարիքից ազատվելու հարցը։
Սերժ Սարգսյանը աթոռի մահապարտ է դարձել և պատրաստ է անգամ երկրի կործանման գնով չհանձնվել, բայց այդպես չեն մտածում չորս ուժերը և կառավարության հրաժարականի հարցը բարձրացնելով՝ Սերժին հեռանալու համար «հումանիտար միջանցք» են հատկացնում, որպեսզի երկիրը ցնցումների մեջ չընկնի։
Եվ ուրեմն, չորս ուժերին մեղադրել, թե ինչու են ընտրել իշխանափոխության փուլային տարբերակը՝ նույնն է թե մեղադրել այդ ուժերին երկիրը քաոսի չմատնելու և արյունահեղություն չկազմակերպելու համար։
Մեկ բան ակնհայտ է. ով իշխանությանը թողած քննադատում է չորս ուժերին ու տարբեր անուններ կպցնում կառավարության հրաժարականի պահանջին, լավագույն դեպքում «ազնիվ քյարփինջ» է, իսկ որպես կանոն՝ շարքային «դհոլ»։
Սևակ Մինասյան
Հ.Գ.։ Կառավարության հրաժարականի հարցի բարձրացմանը զուգահեռ «Նախասերժարանը» ներկայացնող Ժիրայր Սեֆիլյանը դարձավ Բաղրամյան 26–ի սիրելին։ Եվ դա պատահական չէ։ Փակ շուկայի մասով իշխանություններն այժմ խնդիր չունեն, քանզի Սամվել Ալեքսանյանից «քաղաքացիականների» աղմուկ–աղաղակների օգնությամբ լրացուցիչ փայ պոկեցին և հետևաբար՝ «Նախասերժարանին» այդ կողմերում «կռվի» ուղարկելու իմաստ չկա, մանավանդ որ Սուրենյանցը «քաշեց»՝ բացելով այդ «կռվի» ամբողջ խոհանոցը։
Այժմ եկել է «Ֆլեշի» փողերով (ըստ Սուրեն Սուրենյանցի) կառավարության ու անձամբ Սերժ Սարգսյանի հետույքը փրկելու ժամանակը։ Դրա համար էլ Ժիրայրը չի իջնում «1in.am»–ների էջերից։ Ու չի էլ իջնելու, քանզի իշխանությունները համահաճախորդական հավաք են անում՝ հայտարարելով գաղջության միամսյակ։
Առաջիկայում այնքան թարախներ են դուրս գալու, այնքան «պզուկներ» են պայթեցվելու, որ էլ դու սուս։ Բայց դե, դա էլ է պետք։ Դաշտը մաքրվում է բալաստից։
Բաղրամյան 26–ը «Տագնապ» է հայտարարել