Կալիֆոռնիայում անտառային հրդեհների հետևանքով արտակարգ դրություն է հայտարարվել
Ուրբաթ օրը՝ օգոստոսի 14-ին, Կալիֆոռնիայի կառավարությունն ուժգին հրդեհների հետևանքով Սանտա-Կրուզում արտակարգ դրություն է հայտարարել։
Արտակարգ դրություն հայտարարելու մասին կարգադրությունը տվել է նահանգապետի տեղակալ Ջոն Գարամենդին։ Օգոստոսի 14-ին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը նահանգից դուրս էր։ Նա գտնվում էր իր զոքանչի՝ Յունիս Քենեդի Շրայվերի թաղման արարողությանը։ Սակայն արդեն շաբաթ օրը՝ օգոստոսի 15-ին, Առնոլդ Շվարցենեգերը նախատեսել է Սանտա-Կրուզ շրջան այցելել, որտեղ ավելի քան 2000 բնակիչ ստիպված էին լքել իրենց տները։
Կալիֆոռնիայի ևս մեկ շրջանում՝ Սանտա-Բարբարայում, դեռևս չի հաջողվել կասեցնել հրդեհը՝ չնայած նրան, որ դեպքի վայրում մոտ 1600 հրշեջ է աշխատում։ Սանտա-Բարբարայում բռնկված հրդեհի օջախը հեռու է բնակեցված վայրերից։

Ըստ «The LA Times»-ի