Լեռնային Ղարաբաղում Համախառն ներքին արդյունքի ցուցանիշներն աճում են
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Լեռնային Ղարաբաղի ՀՆԱ-ն կազմել է 42 մլրդ 796 մլն դրամ։ ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացուցիչ Մանուշ Մինասյանի ներկայացրած տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8,6%-ի համեմատ ՀՆԱ-ի աճի տեմպը կազմել է 16,2%։
Մեկ շնչի համար ՀՆԱ-ն 304 հազ դրամ է նախորդ տարվա 253 հազարի փոխարեն։
14 մլրդ 92 մլն դրամի արդյունաբերական արտադրանք է թողարկվել։
Մ. Մինասյանի խոսքերով՝ առաջին անգամ ՀՆԱ-ի ամենամեծ տեսակարար կշիռը վերամշակվող արդյունաբերությունն է կազմել՝ 37,1%։
Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 7 մլրդ 535 մլն դրամ։
Առաջին կիսամյակում 14 մլրդ 299 մլն գումարի չափով շինարարական աշխատանքներ են իրականացվել։ Ինչպես 2008թ., այս տարի ևս դրանց ծանրակշիռ մասն իրականացվել է պետբյուջեի հաշվին։
Պաշտոնական տվյալներով՝ գործազրկությունը կազմում է 5,6%։ Ծնելիության մակարդակն աճել է, մահացության դեպքերը՝ նվազել։