Կարծիք

21.03.2014 18:10


ՀՀ–ն ՌԴ-ի կազմում ինքնավար հանրապետություն է, որի կառավարիչն է Սերժիկ Հանձնողը

ՀՀ–ն ՌԴ-ի կազմում ինքնավար հանրապետություն է, որի կառավարիչն է Սերժիկ Հանձնողը

Ինչպես գիտեք Ս.Սարգսյանը նախաձեռնել է ՀՀ սահմանադրական փոփոխություններ, որի առիթով հանձնաժողով է ստեղծվել՝ խնամի Գագոյի գլխավորությամբ: Բայց ինչ էլ քննարկեն հանձնաժողովի անդամները, ինչպիսի առաջարկություններ էլ ներկայացնեն, չեն հասցնի այն կոսմիակական տեմպի հետևից, որ զարգացրել են Ս. և Տ. Սարգսյանները: Եվ, կարծում եմ, այլևս անիմաստ է երկար-բարակ քննարկել, թե մեր երկրի ներկայի ու ապագայի համար ինչպիսի սահմանադրություն է հարկավոր, որը Ս.Սարգսյանի «հագով» լինի: Դա, իհարկե, պետք է տարբերվի սահմանադրության կառուցվածքի դասական պատկերացումներից, քանի որ լինելու է մի կետ, և մի ենթակետ, մնացածն էլ՝ լոլոներ: Պետք է բարի ցանկություններն ու դաժան իրականությունը միախառնել ու ստանալ հետևյալ ամփոփ տեսքը.

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ՌԴ կազմում՝ ավտորիտար, ոչ սոցիալական, ոչ իրավական ինքնավար հանրապետություն է, որի ցմահ կառավարիչն է Սերժիկ Հանձնողը, իսկ վարչապետը Տիգրան Հանձնվողը:
Եվ սահմանադրության անբաժանելի մաս հանդիսացող՝ «երազահան» հավելվածը.
Հոդված 1/1. Հայաստանը 300.000 քառ. կմ, ծովից-ծով միապետություն է, որի տիրակալն է Սերժիկ Բարձրահասակը, իսկ առաջին նազիրը՝ Տիգրան Կռացածը:
Եվ սա ամենը չէ, շուտով՝ 30 չէ, բայց մի երեք հարյուր տարի հետո Գյումրին կլինի մշակութային կենտրոն, Դիլիջանը՝ ֆինանսական, Ջեմուկը՝ առողջարանային, Էջմիածինը՝ հոգևոր բիզնես կենտրոն: Դե էսպես, որ գնա Սևանն էլ կդառնա օվկիանոս, Ախտայում կլինի խոշոր աստղադիտարան, Ապարանում՝ պեգասբուծարան, Հոկտեմբերյանում՝ տիեզերակայան:

Ուղղակի, դժվարը առաջին 30 տարին դիմանալն է, մինչև գազի պայմանագրի ժամկետի լրանալը, այնտեղից հետո՝ մինչև 300 տարին ժողովուրդը հանգիստ կդիմանա, ու ամեն ինչ իր աչքով կտեսնի: Բայց, եթե կգտնվեն այնպիսիները, որ այդքան համբերություն չեն ունենա, ու որպեսզի դիտավորյալ չտեսնեն մեր կառավարության տիտանական աշխատանքի արդյունքները, ժամանակից շուտ կմահանան՝ հոգ չէ, ինչպես խոստացել է մեր հարազատ կառավարությունը՝ այդ երազանքները կուտակվում են՝ պարտադիր կուտակային սկզբունքով, ու ձեր մահվանից հետո կփոխանցվեն ձեր ժառանգներին:

Դե մեզ առանձնապես մեծ ընտրություն էլ չի մնում. կամ պիտի մի կերպ այդ 300 տարին դիմանանք, կամ էլ հիշենք, որ գործող սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին ու, քանի սահմանադրությունը չեն հասցրել փոխել, այս խեղկատակների վարչակազմի վերջը օր առաջ տանք, թե չէ իրանք մեր վերջը կտան՝ համաձայն վերևում նշված սահմանադրության ու չգրված օրենքների:

Արմեն Հարությունյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը