Րաֆֆի Հովհաննիսյան. «4 քաղաքական ուժերին ուղղված քննադատությունների մի զգալի մասն ուղղորդվում է գործող իշխանության կողմից» (տեսանյութ)
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը։ Նա նշել է՝ այն, ինչ ասել է հրապարակավ, ասել է նաև այդ հանդիպման ընթացքում։
Ինչ վերաբերում է հանդիպումը չնկարահանելուն, նա նշել է, որ դա ո՛չ գաղտնի էր, ո՛չ էլ խորհրդապահական. պարզապես սա այս վերջին շրջանում իրենց առաջին հանդիպումն էր, և կողմերը նպատակահարմար են գտել այն անցկացնել հենց այդ ձևաչափով։
–Ես այնտեղ մի անգամ եղել եմ և բարդույթ չունեմ այնտեղ գնալու։ Իսկ մոտեցումների հարցում կային որոշակի տարբերություններ, բայց կային լիքը ընդհանրություններ, և երկու կողմերը համաձայնեցին շարունակել այդ քննարկումները։ Շատ դրական էր տրամադրվածությունը, և առկա տարբերությունները, հուսով եմ, կհարթվեն,–մանրամասնել է Ր. Հովհաննիսյանը,–կարծում եմ՝ փուլային, թե փաթեթային, բոլորը գալիս են համոզման, որ պետք է ամբողջական իշխանափոխություն։
Ր. Հովհաննիսյանը նաև կարծում է, որ 4 քաղաքական ուժերին ուղղված քննադատությունների մի զգալի մասն ուղղորդվում է գործող իշխանության կողմից, բայց նաև պետք է հասկանալ, որ մեր երկրի հիմնահարցի լուծումը միայն այդ 4 քաղաքական ուժերով չպետք է լինի։
–Նրանք, ովքեր մերժում են այդ 4-ը, այլընտրանքային դեղատոմս չունեն, միայնակ չեն կարող հասնել փոփոխության։ Միաժամանակ, այդ 4–ը կարող են հիմք հանդիսանալ, բայց էլի միայնակ չեն կարող հասնել փոփոխության,–նշել է Ր. Հովհաննիսյանը։

7or.am