Րաֆֆի Հովհաննիսյանը չի բացառում, որ կառավարությանն անվստահություն հայտնելն ամբողջական իշխանափոխության փուլային տարբերակն է
Այսօր հրավիրված ասուլիսում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ խորհրդարանի ներսում շատ կառուցողական համագործակցություն է իրականացվում, նրա խոսքերով, ընդդիմադիր չորս ուժերի միջև։
–Ներկա դրությամբ դա է համագործակցության եղանակը, ավելին չեմ կարող ասել, որովհետև մինչև հիմա չի կայացել 4 ուժերի առաջնորդների հավաքը, որը թույլ կտա որոշ անհարթություններ շտկել, որոշ տարաձայնություններ հաղթահարել և խոսել 4–ի ձևաչափի մասին։ Ներկա դրությամբ այդ ձևաչափը գործում է խորհրդարանի ներսում, որը ողջունելի է և աննախադեպ,–ասել է Ր. Հովհաննիսյանը։
Նա ավելացրել է, որ այդ 4 քաղաքական ուժերի մոտեցումներում կան տարբերություններ, և նրանք, ովքեր համարում են, որ 2013թ. նախահագահական ընտրությունները կեղծվել են, պետք է ընդունեն ամբողջական իշխանափոխության գաղափարը, գործողությունների ծրագիրը, և միասին ճշտեն ճանապարհային քարտեզը.
–Ներկա դրությամբ չկա այդ կոնսենսուսը, բայց դա չի նշանակում, որ «Ժառանգությունը» խորհրդարանում հետ է կանգնելու համագործակցության այդ ձևաչափից։ Երբ որոշեն կառավարությանն անվստահություն հայտնել, «Ժառանգությունը» կմիանա այդ նախաձեռնությանը։ Բայց դա մենք համարում ենք կիսամիջոց, քանի որ արատը վերևից է, և ամբողջական իշխանությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պետք է փոխվի։ Հույս ունեմ, որ 4 ղեկավարների հանդիպումը առաջիկայում տեղի կունենա։ Վարչապետ, նախարար կամ չինովնիկ փոխելով երկրի վիճակը չի փոխվելու, և պետք է արմատական և ամբողջական փոփոխություն, ու դա է ժողովրդի պահանջը քաղաքական ուժերից։
Ր. Հովհաննիսյանն, այդուհանդերձ, չի բացառել, որ իր ասած այդ «կիսամիջոցը»՝ կառավարությանն անվստահություն հայտնելը, կարող է ամբողջական իշխանափոխությանը հասնելու փուլային տարբերակը լինել։
«Ժառանգություն» կուսակցության ղեկավարը նաև ընդգծել է, որ մեր երկրի խնդիրներն այնքան ճգնաժամային են, որ անհրաժեշտ են ոչ միայն 4 ուժերի, այլև քաղաքական մյուս կուսակցությունների և քաղաքացիական նախաձեռնությունների համատեղ գործողությունները միացյալ հրապարակում։
–Երկար սպասելու անհրաժեշտություն չկա. չպետք է հասնել մայիս–հունիս, հիմիկվանից պետք է գործ անենք։ Եվ ես միացյալ հրապարակի կոչն եմ ուզում հնչեցնել։ Բոլորին հրավիրում ենք հանրային նախահավաքի ուրբաթ՝ մարտի 28–ին՝ 17:30–ին։ Ակնկալում ենք ազատ և միացյալ առաջին հավաքը։ Հույս ունենք, որ բոլորը կմիանան, և կհասկանան, որ պետք չէ ասել՝ «Մալադե՛ց Մայդան», կամ «Էրնեկ այն օրերին», այլ մեր հրապարակը պետք է դարձնել միասնական։ Լավ օրինակը, որ ունենք խորհրդարանում, պետք է շարունակվի նաև խորհրդարանից դուրս,–ասել է Ր. Հովհաննիսյանը։

7or.am