Ազգագրագետ. «Զգալիորեն շատ տոներ ունենալով՝ մեր տոնահանդեսի մշակույթն աղքատիկ է»
Օգոստոսի 16-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ նշելու է Սբ. Աստվածածնիվերափոխմանտոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորընվիրվածտոներիցամենահինը:
Աստվածածնի Վերափոխման տոնի օրը՝ Սբ. Պատարագից հետո, կատարվում է խաղողօրհնեք: Օրհնվում է նաև տարվա ողջ բերքն ու բարիքը:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքերով՝ թեև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տոնը մեծ շուքով է նշում, սակայն հայ հասարակությունում տոնահանդեսի մշակույթի մեծ պակաս կա.
-Իրականում մենք բազմաթիվ տոներ ունենք։ Մասնավորապես Հայաստանի պետական պաշտոնական տոնացույցը 20 անուն տոն ունի։ Դա պատկառելի թիվ է։ Եթե սրան գումարենք նաև ժողովրդական և կրոնական տոները, ապա մենք բազմաթիվ տոներ ունենք։ Բայց մեր ժողովրդի շատ հատվածներ դժգոհում են, որ տոնահանդեսի մշակույթ չկա։ Սա հիմնավորված է նաև նրանով, որ զգալիորեն շատ տոներ ունենալով՝ աղքատիկ է մեր տոնահանդեսի մշակույթը։
Ազգագրագետ. «Զգալիորեն շատ տոներ ունենալով՝ մեր տոնահանդեսի մշակույթն աղքատիկ է»
Օգոստոսի 16-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ նշելու է Սբ. Աստվածածնի վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

7or.am