Կարծիք

21.03.2014 01:20


ԱՄՆ-ն ու Եվրոպան փաստացի միայնակ թողեցին Ուկրաինային Ռուսաստանի դեմ

ԱՄՆ-ն ու Եվրոպան փաստացի միայնակ թողեցին Ուկրաինային Ռուսաստանի դեմ

Կարելի է փաստել, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան փաստացի միայնակ թողեցին Ուկրաինային Ռուսաստանի դեմ, թեև Միացյալ Նահանգները խոստացան '«պեչենի'»-ներով օգնել ուկրաինական բանակին: Ըստ էության Արևոմուտքը ցույց տվեց, որ ուզում է պոկել Ուկրաինան ռուսական ազդեցությունից, բայց բացի խոստումներ և «թխվածքներից» ոչ մի այլ բան չի առաջարկում: Իսկ ռուսների պահվածքը հասկանալու համար մի այսպիսի հարցի պատասխանեք. պատկերացրեք, որ ռուսները Մեքսիկայում իշխանության են բերում երջանկահիշատակ Ուգո Չավեսի պես մի առաջնորդի, ով խոսք է տալիս Մեքսիկան մտցնել ՄՄ, մաս կազմել ՀԱՊԿ-ին և ռուսական հրթիռները տեղադրել ԱՄՆ-ի սահմանին: Ի՞նչ կաներ այս դեպքում ԱՄՆ-ն: Իրականում ո՛չ ռուսները, ո՛չ եվրոպացիները, ո՛չ ամերիկացիները պարտավորված չեն մտածել Ուկրաինայի շահերի մասին, դա պետք է անեն հենց Ուկրաինայի իշխանությունները: Իսկ իրականությունն այն է, որ թե՛ նախորդ, թե՛ ներկա իշխանություններն ուղղակի ղումարբազներ էն, ովքեր կազինոն պետությունից չեն տարբերում:

Բենիամին Մաթևոսյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/turi.montelepre.giuliano?fref=nf

Այս խորագրի վերջին նյութերը