Լրահոս

25.11.2010 17:11


ԵԱՀԿ-ի գնահատման առաքելության հաշվետվությունը Երևանին և Բաքվին ներկայացվելու է 2011թ. սկզբին

ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Լեռնային Ղարաբաղի տարածքներում տիրող իրավիճակի գնահատման առաքելության հաշվետվությունը Երևանին և Բաքվին է ներկայացվելու եկող տարվա սկզբին։

Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Բաքվում պաշտոնական այցով գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն։ Նա հերքել է այն տեղեկությունները, ըստ որոնց հաշվետվությունն արդեն իսկ ներկայացվել է կողմերին։

 

Այս խորագրի վերջին նյութերը