Լրահոս

20.03.2014 17:55


Հեֆերնը ցավում է Հայաստանի հայտարարության կապակցությամբ

Հեֆերնը ցավում է Հայաստանի հայտարարության կապակցությամբ

ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը «ՆԱՏՕ և Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» թեմայով Երևանում տեղի ունեցած միջազգային խորհրդաժողովի ժամանակ իր ափսոսանքն է հայտնել Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ պաշտոնական Երևանի դիրքորոշման կապակցությամբ:

«Ցավում եմ, որ Հայաստանը հայտարարությամբ հանդես եկավ Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ,–ասել է դեսպանը՝ ավելացնելով,–ՆԱՏՕ-ն և ԱՄՆ–ն Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի հաղթահարման ճանապարհներ են փնտրել, բայց Ռուսաստանն անտեսեց մեր առաջարկները»։

Հիշեցնենք, որ նախօրեին կայացած Սերժ Սարգսյան–Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցի ժամանակ կողմերն անդրադարձել էին Ղրիմի հանրաքվեին և ընդգծել, որ դա ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակն է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը