2.Եթե ինքդ քեզ ցանկանաս այն, ինչը ցանկանում ես բոլորին, «Պորշդ» տեղում առաջվա «Կամազը» կդառնա։
3.Նա ամեն օր Աստծուն խնդրում էր բացատրել կյանքի իմաստը։ Երևի սխալ հասկացավ. սկսեց լվանալ գողացած փողերը օֆշորում, մշակեց համատարած աղքատացման ծրագիր, հարյուր հազարավորների համար հող նախապատրաստեց արտագաղթելու համար և, ընդհանրապես, մի ամբողջ պետության համար դարձավ պատուհաս։
4.«Պիտանի է միանգամյա օգտագործման համար»։ Դուք չարաչար սխալվում եք. սա Հայաստանն է։
5.«Քաղաքական գործիչ լինելու համար շատ խելք պետք չի»,– ասում է ԱԺ նախագահը։
«Մենք բացարձակ մեծամասնություն ենք»,- վանկարկում են նրա կուսակիցները։
6.-Ինչի՞ց է սկսվում հայրենիքը։
-Աղդամն իմ հայրենիքը չէ, բայց ես ողջունում եմ Ղրիմի հանրաքվեն։
7.Եթե Ազգային անվտանգությունը ամեն ինչ գիտի քո մասին, ուրեմն դու անբեկանելի ընդդիմադիր ես։
8.Այն, ինչ վերևից ներքև է ընկնում, դառնում է պարտադիր թարս բուսնած։
Հայաստանյան աբսուրդներ
1.Ես ընտրվել եմ, որովհետև 80 տոկոսը դեմ է ինձ։

9.Հարց՝ «Զզվո՞ւմ եք ինձանից»։ Պատասխան՝ «Պարտադի՛ր»։
10.Փախավ պապիկից, փախավ տատիկից, փախավ բանակից, փախավ արժեքներից, փախավ ամեն ինչից, շարունակում է փախնել։
«Փախնելու ձեր ժամանակին մնացել է 5 ամիս, 7օր, 3 ժամ։ Հաջողություն»։
Վախթանգ Մարգարյան