Քաղաքական

20.03.2014 17:17


Լյուդմիլա Սարգսյան. «Մեր խնդիրը միայն վարչապետի հրաժարականը չէ»

Լյուդմիլա Սարգսյան. «Մեր խնդիրը միայն վարչապետի հրաժարականը չէ»

Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը խոսելով երկրի կառավարությանն անվստահություն հայտնելու մասին՝ նշել է, որ 4 ոչիշխանական ուժերին կմիանան արտախորհրդարանական և շատ այլ ուժեր:

«Վերջիվերջո, մեզ հաջողվելու է գուցե փուլային, բայց ամբողջությամբ հասնել իշխանափոխության։ Մեր խնդիրը միայն վարչապետի հրաժարականը չէ. մեր խնդիրը նաև Սերժ Սարգսյանի հրաժարականն է։ Ես վստահ եմ, որ հասնելու ենք հաջողության։ Մեր խնդիրը լայն հասարակության մոբիլիզացիան է։ Հենց այդտեղ ենք մենք տեսնում փուլային իշխանափոխության տարբերակը,- ասել է պատգամավորը՝ նշելով, - եթե նախօրոք մտածենք, որ վերջնակետին չենք հասնելու, ապա սկսելն անիմաստ է դառնում։ Զարմացած եմ, որ կառավարությանն անվստահություն հայտնելուն այդքան ընդդիմախոսներ կան։ Տվյալ դեպքում ավելի լավ է՝ ինչ–որ մի բան անես, քան ոչինչ չանես»:

Լյուդմիլա Սարգսյանը խոսել է նաև ոչիշխանական ուժերի գործունեության մասին. «Չորս ուժերին հաջողվում է լայն քննարկումներ կազմակերպել Ազգային ժողովում, մեզ հաջողվում է նաև իշխանության ներկայացուցիչներին ներքաշել մեր քննարկումներին։ Միակ խնդիրն այն է, որ խորհրդարանում մեծամասնություն չունենք և քվեարկությունների վրա ազդել չենք կարողանում»:

«Եկեք ոչինչ չբացառենք»,–պատասխանել է ՀԱԿ պատգամավորն այն հարցին, թե ինչպես է պատկերացնում քվեարկությունը կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում՝ մեծամասնություն չլինելով խորհրդարանում, և հանրապետականներից կողմ կքվեարկե՞ն:

Այս խորագրի վերջին նյութերը