Կարծիք

20.03.2014 16:02


Բա եղա՞վ, Էդի՛կ–2

Բա եղա՞վ, Էդի՛կ–2

Երբ ասացին, որ իմ մասին գրել ես, մտածեցի չկարդալ ու չպատասխանել՝ քո քույրիկական բառապաշարին ծանոթ լինելով: Բայց հետո տեսնելով, որ հայտնի կենդանու համառությամբ ես շարադրել լպրծուն մտքերդ, պատասխանում եմ:
Իմ ֆեյսբուքի էջից քիչ կայքեր չեն օգտվում` առանց հոնորարի: Ես հաճախ եմ անդրադառնում անտակտ գրառումների եւ քանի որ քո գրառումը պակասը չէր, անդրադարձա նախորդ պատասխանիս մեջ: Իսկ թե որ կուսակցական կայքերը կօգտվեն, ինձ չի հետաքրքրում: Ի դեպ, նշածդ ԲՀԿ-ական կայքում մի ժամանակ հոժարակամ գրում էիր` հոնորարներով:
Դու ինձ մեղադրում ես ԲՀԿ-ին ընդդիմություն համարելու մեջ: Փիե՜: Ո՜վ դիմանար:
Ես քեզ հորդորում եմ բնորոշումներ տալիս անաչառ լինել, դու ինձ մեղադրում ես ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտ տանելու մեջ: Ոչ ես, ոչ դու այնքան ներդրում չունենք, որ որեւէ ուժին մի հարթությունից տեղափոխենք այլ հարթություն: Ես ու դու կարող ենք բանավիճել, բայց դու ինձ անընդմեջ ապացուցում ես, որ պարապ զբաղմունք է քո տեսակի հետ բանավիճելը:
ԲՀԿ-ն ընդդիմություն է, թե ընդդիմություն չէ, դա իմ քննարկման թեման չէ: Դու էդիկ, եթե գրածս կարդայիր մեկից ավելի անգամ, կհասկանայիր, որ իմ ասածը դա չէ:
Ինձ մեղադրում ես պատվեր կատարելու մեջ: Էդիկ, էդ ի՜նչ մեծ կարծիքի ես քո մասին, որ քեզ պատասխանելու համար պատվեր տան, այն էլ՝ ինձ, այն էլ՝ Ռուբեն Հակոբյանը: Արդարանում ես, թե`«Ռուբիկ Հակոբյանի հետ վաղեմի ծանոթներ ենք` դեռ Համալսարանի բանասիրականի նստարանից: Կյանքում էլ ահագին ճանապարհ ենք անցել: Հետեւաբար Ռուբիկ Հակոբյանն ուներ ավագ ընկերջ «էրքը», որ ինձ կանչեր ու այդ էրքով ասեր իր ասելիքը»: Վստահ եմ, քո որակի մարդու հետ անգամ ծանոթություն չէր անի նա. երբ մարդուն անվանում ես ոչնչություն՝ իբրեւ թե մեկ այլ մարդու բերանով, նա քո հետ դժվար ճանապարհ անցած լինի: Քո ոճի մարդը չի կարող որեւէ բանական էակի ընկերների շարքում լինել:
Փսլնքոտը, արդեն ահելի ու ջահելի մեջ չէ, դա կերպար է, որը հետդ քարշ ես տալիս տեւական ժամանակ: Ես իմ նախորդ հրապարակման մեջ քեզ չեմ վիրավորել, չեմ գրել լրատվական ճիճու, չեմ գրել` ժամկետանց մտավորական, որի տեսակը ստույգ վերացել է 19-րդ դարի կեսերին, հասկանում ես, չեմ գրել թափթփուկ եւ այլն: Նախ՝ որովհետեւ ինձանից առաջ բազմաթիվ մարդկանց կողմից առիթ ունեցել ես դրանք լսելու, բացի այդ՝ դեմ եմ նման բառապաշարով մարդուն դիմելուն: Բայց դու չափն անցար:
Դու շրջանցեցիր իմ գրածն ամբողջությամբ եւ սկսեցիր տուրք տալ զառանցանքների:
Հետայսու թունավոր բարբաջանքներիդ չեմ պատասխանի: Այժմ էլ դեռ հույս ունեմ, որ կամ դու կհասկանաս ինչ կամ ինչի մասին ես գրում կամ էլ լայն իմաստով հոնորար տվողներդ կհասկացնեն: Ինչ վերաբերում է հոնորարդ ինձ փոխանցելուն, շնորհակալ եմ: Հաջորդ նյութերիդ հոնորարը փոխանցելուց առաջ խնդրում եմ ոչ միայն տպագրումից հոնորարդ փոխանցես, այլ այն, որ ստացել ես գրելու համար:
Ես քեզ ճանաչում եմ …

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը