Լրահոս

14.08.2009 18:30


Վ. Շիրխանյան. «Բիզնեսմեն–չինովնիկ՝ սա ամենաայլանդակ երևույթն է ազգային պետության մեջ»

Վ. Շիրխանյան. «Բիզնեսմեն–չինովնիկ՝ սա ամենաայլանդակ երևույթն է ազգային պետության մեջ»

-Արդարության դեֆիցիտը Հայաստանում դարձել է աղքատության, անարդարության, անհամերաշխության ամենագլխավոր պատճառը,- Հայ ազգային կոնգրեսում գտնվող սոցիալիստական ուղղվածություն ունեցող ուժերի կազմակերպած «Արդարություն և ռազմական անվտանգություն» թեմայով կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը։ Նա արդարությունը դիտարկում է որպես Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիր։

Վ. Շիրխանյանը, որպես անարդարության դրսևորում, բերել է այն օրինակը, որ ՀՀ-ում ստեղծվել է պետություն-կորպորացիա, որտեղ գերիշխում է անձնական շահի ապահովման քաղաքականությունը.

-Բիզնեսմեն-չինովնիկ՝ սա ամենաայլանդակ երևույթն է ազգային պետության մեջ։ Հայաստանի համար դա ընդհանրապես պետք է դիտել որպես հակառակորդի 5-րդ շարասյուն, որը քայքայում, ավերում և խոչընդոտում է երկրի հզորացմանը, կայացմանը և ազգային խնդիրների լուծմանը։

Որպես տեղծված իրավիճակից ելք Վ. Շիրխանյանն առաջարկում է՝

1.   Համախմբել ազգային մտածողություն և ազգային պետություն կառուցելու հավատամք ունեցող հայությանը

2.   Սփյուռքը դարձնել Հայաստանի և Արցախի գլխավոր դաշնակից

3.   Կտրուկ ակտիվացնել Ցեղասպանության ճանաչումը Թուրքիային պարտադրելու աշխատանքները

4.   Արցախի բանակցությունները վերադարձնել ելակետին

5.   Վերադարձնել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների լիարժեք վստահության դաշտը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը