ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան. «Հարցրե՛ք Հայաստանի նախագահի մամուլի ծառայությանը»
Այսօրվա ասուլիսին Հայաստանում Ուկրաինայի լիազոր և արտակարգ դեսպան Իվան Կուխտան խոսել է Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին: Դեսպանը նշել է, որ մամուլից է տեղեկացել Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի միջև երեկվա զրույցի մասին. «Այո, մենք երեկ տեսել ենք պաշտոնական հաղորդագրությունը մամուլում այն մասին, որ Հայաստանի նախագահը զրուցել է Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, և մենք տեղեկացրել ենք արտգործնախարարությանն այդ զրույցի և Հայաստանի դիրքորոշման մասին: Ես այն չեմ կարող մեկնաբանել. դուք Հայաստանի քաղաքացիներ եք, և մտածում եմ, որ պետք է հարցնեք նախագահի մամուլի ծառայությունից...»։ Պատասխանելով հայ-ուկրաինական հարաբերությունների վերաբերյալ լրագրողի հարցին՝ դեսպանը նշել է, որ դրանք բավականին լավ են. «Եվս մեկ անգամ ուզում եմ փաստել, որ հայ-ուկրաինական հարաբերությունները լավ մակարդակում են, այդ թվում՝ տնտեսական հենք է առկա, երկկողմանի հարաբերությունների բավականին մեծ նորմատիվ հիմք կա՝ թվով մոտ 70 փաստաթուղթ: Եվ այդ նորմատիվ հիմքը թույլ է տալիս կարգավորել երկկողմանի հարաբերությունները, այդ թվում՝ տնտեսական, քաղաքական, մշակութաիրավական, մարդասիրական և այլն»: Խոսելով Ուկրաինայի՝ ԱՊՀ կազմից դուրս գալու հեռանկարի մասին՝ դեսպան Կուխտան պարզաբանել է. «Ինչ վերաբերում է ԱՊՀ-ին, անցած շաբաթ ասել եմ, որ առկա է այդպիսի հեռանկար՝ դուրս գալ ԱՊՀ-ից: Եվ մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք այն մասին, որ այն կազմակերպությունը, որը ոչ մի օգուտ չի տալիս, մեզ երբեք պետք չէ»: Դեսպանը տեղեկացրել է, որ երեկ պաշտոնական հայտարարություն է եղել ԱՊՀ կազմից դուրս գալու մասին: Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ մտցնելուն, դեսպանն ասել է, որ երեկ Ուկրաինայի Ազգային անվտանգության նիստում նման հանձնարարական է տրվել ԱԳՆ-ին. «Ասեմ, որ այդ գործընթացը ոչ այնքան արագ է, քանզի որոշակի ժամանակ է պահանջում ուսումնասիրել պաշտոնական փաստաթղթեր, բանակցային գործընթացը, բայց կա այդպիսի հանձնարարական Ուկրաինայի ԱԳՆ-ին: Եվ այն աշխատելու է այդ հանձնարարականով»: Ինչ վերաբերում է հայ-ուկրաինական վիզային ռեժիմին, դեսպանն ասել է, որ այսօր վիզային ռեժիմ չի գործում, և, նրա կարծիքով, հետագայում էլ այդպես կլինի: Խոսելով Ղրիմի վերաբերյալ Ուկրաինայի դիրքորոշման մասին՝ դեսպանն ասել է, որ այն հստակ է ու պարզ. «...այն, ինչ տեղի է ունենում Ղրիմում, չի համապատասխանում Ուկրաինայի Սահմանադրությանը»: Հարցին՝ ինչպե՞ս է Ուկրաինան վերաբերվում ռուս և ուկրաինացի ազգայնականների հակահայկական կոչերին Արցախի վերաբերյալ (մի կողմից Ա. Դուգինի, մյուս կողմից՝ ուկրաինացի Դ. Յարոշի), դեսպանն ասել է. «Ես իմ դիվանագիտական աշխատանքի մեծ մասում զբաղվել եմ հյուպատոսական աշխատանքով: Ես աշխատել եմ մարդկանց և նորմատիվ իրավական փաստաթղթերի հետ, այդ պատճառով միշտ իմ ելույթներում հղում եմ անում այն նորմատիվ բազային, որը կա և օրենքին համապատասխան է, այդ իսկ պատճառով այն, ինչ կապված է տարբեր մարդկանց արտահայտություններին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, իրենց իրավունքն է, քանզի նրանք ոչ պաշտոնական անձինք են, և Ուկրաինայի քաղաքացիներն իրավունք ունեն ասելու՝ ինչ ուզում են: Ինչ վերաբերում է պաշտոնական դիրքորոշմանը, ապա Կիևը հստակ հետևում է այն միջազգային նորմատիվ փաստաթղթերին, որոնք կարգավորում են այդ թվում ղարաբաղյան հակամարտությունը... Մինսկի խմբի ջանքերը... Առկա է շատ հեղինակավոր կազմակերպություն, որը զբաղված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, և Ուկրաինան համագործակցում է այդ առաքելության հետ»:

7or.am