Ուկրաինան մնաց «ասոցացված» փլատակների տակ. Հայաստանը դասեր չի քաղում
Արևմուտքը «քցեց» Ուկրաինային։ Ավելի ճիշտ, ԵՄ չինովնիկները դաժան խաղացին ուկրաինացիների գլխին։ Վերջիններս իրենք իրենց «քցեցին»՝ «գեոպոլիԾիկայով» զբաղվելու արդյունքում։
ԵՄ արևելյան գործընկերության ծրագիրը փառահեղորեն տապալվեց։ Իսկ մինչև այդ «քցվեցին» ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև գործընկերության մեջ ներգրավված պետությունների քաղաքացիները, քանզի եվրաօլուխները ժողովուրդների թիկունքում գործարք էին կնքել կոռումպացված ռեժիմների հետ՝ ելնելով աշխարհաքաղաքական հաշվարկներից ու անձնական ամբիցիաներից։ Արդյունքում՝ արևմտյան (համամարդկային) արժեքները դարձան առևտրի առարկա և հանցավոր գործարքները քողածածկելու միջոց։
ԵՄ չինովնիկները «տանիքի» ֆունկցիա էին կատարում ինչպես Յանուկովիչի, այնպես էլ Սահակաշվիլու և Սարգսյանի ռեժիմների համար։ Նրանք աչք էին փակում նշյալ պարոնների ստեղծած ընտրակեղծարար մեքենայի անխափան աշխատանքի վրա։ Բայց Արևմուտքին մեղադրել պետք չէ։ Ուկրաինացիները, վրացիները և հայաստանցիներն իրենք իրենց պետք է մեղադրեն կոռումպացված ռեժիմներ հանդուրժելու համար։
Ինչ մնում է «գործընկերությանը», ապա այդ ամենի հետևանքը եղավ այն, որ Սահակաշվիլու ռեժիմը կորցրեց Հարավային Օսիան ու Աբխազիան, Մոլդովայում դեռ սպասվում է Մերձդնեստրի պատմությունը, Հայաստանը հայտնվեց Կրեմլի «չուլանում», իսկ Ուկրաինան կորցրեց Ղրիմը և հայտնվեց քաոսի մեջ։
Ադրբեջանը խելամտորեն հետ էր քաշվել «ասոցացումից» և սպասում էր, թե երբ է Սերժ Սարգսյանը սեփական ձեռքերով փլուզելու Հայաստանի անվտանգության համակարգը։ Համակարգն այդ չլուզվեց, բայց մենք շատ ծանր գին վճարեցինք դրա համար ու դեռ վճարելու ենք։
Ի դեպ, բոլոր նրանք, ովքեր Հայաստանում հայտարարում էին, թե Արևմուտքն անվտանգության երաշխիքներ է տալիս ասոցացվող երկրներին, տեր կկանգնի դրանց տարածքային ամբողջականությանը և պետք է երջանիկ ապրելու համար ինքնամոռաց նետվել ԵՄ–ի գիրկն ու պատերազմ հայտարարել Ռուսաստանին, հիմա պետք է կա՛մ սսկվեն, կա՛մ ընդունեն, որ առաջնորդվում են ոչ թե ՀՀ–ի, այլ ուրիշների, մասնավորապես՝ Թուրքիայի ու Ադրբեջանի շահերով։ Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանի արկածախնդրության համար պատասխանատվություն են կրում նաև տնաբույծ «արևմտամետները» և ղարաբաղցի ռենեգատները։ Իսկ որ Արևմուտքը մեզ «քցելու» էր և ոչ մի բանով չէր օգնելու Ղարաբաղյան հնարավոր պատերազմի ժամանակ, կասկածից վեր է։
Հրե՛ն, Ուկրաինան կորցրեց Ղրիմը։ Եվ ի՞նչ։ Արևմուտքը տե՞ր է կանգնում այդ, այժմ արդեն՝ պսեվդոպետության տարածքային ամբողջականությանը։ Իհա՛րկե՝ ոչ։ Եվ դա այն դեպքում, երբ Ուկրաինան շատ կարևոր նշանակություն ունի ՆԱՏՕ–ի համար։
Արևմուտքը կգոռա, քացի կտա, կասի, որ սանկցիաներ կկիրառի, բայց դա հին ու «բարի» ավանդույթ է։
Ուկրաինացիներին տրվող օգնությունը «թվիթերյան» գրառումներից այն կողմ չի անցնի։ Ռուսաստանը տարածք է վերցնում, իսկ Արևմուտքը «թվիթ» է անում։ Այդպիսի մի «թվիթ» Արևմուտքի կողմից եղավ 1920 թվին Սևրի պայմանագրի տեսքով, բայց սա արդեն անցյալում է, որից ցավոք դասեր չեն քաղում ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ այլ երկրներում։
Այս ամենը հաշվի առնելով՝ հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ ամեն մի ժողովուրդ ինքն է մեղավոր իր կարգավիճակի համար։ Ուկրաինացիները ներքին խնդիրները թողած, ընկել էին արտաքին խաղերի մեջ, ինչի համար տառապում են ու շարունակելու են տառապել։
Արտաքին քաղաքական մարտադաշտի էր (է) վերածել Հայաստանը նաև Սերժ Սարգսյանը։ Նրա արկածախնդրությունը շատ ավելի ողբերգական հետևանքների կարող է բերել։ Այժմ հարաբերական անդորր է, բայց ասել, որ մեզ համար վտանգն անցել է, սխալ կլինի, քանզի Սերժը հիմա էլ մյուս ծայրահեղության մեջ է ընկել ու զորիգայկովիչների միջոցով Հայաստանի անկախության դեմ քարոզ է տանում՝ չմոռանալով զուգահեռաբար իր մյուս ենթակաների միջոցով տոտալ հակառուսական քարոզ տանել։ Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականությունը» և աշխարհաքաղաքական «բոմժությունը» շարունակվում է։ Եվ եթե այսպես շարունակվի, ապա Հայաստանը վերջնականապես կդառնա բանկրոտ պետություն։
Լուծումը մեկն է՝ հեռացնել Սերժ Սարգսյանին ու նրա վարչախումը։
ԱԺ 4 ոչիշխանական ուժերն արդեն հայտարարել են գործընթացի մեկնարկի մասին։ Կառավարության հրաժարականի պահանջը միայն սկիզբն է։ Բոլորն էլ հասկանում են, որ բանը կառավարության հրաժարականով չի ավարտվելու։ Հարցն այն է, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Եթե Սերժը ձգտի ամեն գնով կառչած մնալ աթոռից, ապա ցնցումների պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի իր վրա։ Ընտրությունն իրենն է։
Ի վերջո, ամբողջ աշխարհում հեղափոխությունների թիվ մեկ պատվիրատուն իշխանությունն է։ Հասարակություններն ընդամենն արձագանքում են այդ պատվերին։

Կարեն Հակոբջանյան