Մինչեւ հիմա իշխանությունն «արխային» էր եւ իր ներկայացուցիչների բերանով հայտարարում էր, թե՝ հա, ինչ կա որ, մենք էլ ենք ուզում, որ ուժեղ ընդդիմություն լինի երկրում, քանի որ ուժեղ ընդդիմության դեպքում մենք էլ ենք ուժեղանում:
Այսպիսի միտք արտահայտողներն անգամ մտագոհ ու սրտացավ մարդու դեմք էին ընդունում, թե՝ բա շուտ արեք, որ ձեւավորվեք որպես ուժեղ ընդդիմություն, որ մենք էլ ուժեղանանք:
Իսկ երբ Գագիկ Ծառուկյանն սկսեց ընդդիմադիր ուժերի հետ հանդիպումների շարքը, իշխանական նույն գործիչները մոռանալով, թե ինչ էին ասում մեկ ամիս առաջ, սկսեցին հայտարարել, թե «այդ ամենը շոու է. մարդկանց ուզում են իրենց կողմը գրավեն, շատ սովորական գործընթաց է, ու ոչ մի լուրջ բան էլ չեն հասնելու»:
Հիմա, երբ ոչիշխանական չորս ուժերը որոշեցին ապրիլի 28-ին ԱԺ օրակարգ մտցնել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, իշխանական ճամբարում տագնապ ու անհանգստություն է նկատվում, ինչը, ճիշտ է, փորձում են թաքցնել, բայց դժվարությամբ է հաջողվում:
Մանավանդ, որ վարչապետական երկխոսության հրավերի միջոցով «Դեմ եմ» շարժումը ոչիշխանական ուժերի «պորտալարից կտրելու» Սերժ Սարգսյանի մտահղացումը ուշացած է:
Այդ պատճառով հիմա իշխանությունը «նատացիա» է կարդում հանրության գլխին՝ բոլորին զգուշացնելով, թե ինչ վատ բան է հեղափոխությունը, տեսե՛ք Ուկրաինան ու վախեցե՛ք:
Միաժամանակ «բացահայտում» է ոչիշխանականների «նենգ ծրագիրը»՝ հայտարարելով, թե նրանք նախագահի ու վարչապետի պաշտոնն են ուզում, դրանից պակաս բան չեն ուզում:
Պարզապես ծիծաղելի է լսել այս ամենը:
Իսկ հետաքրքիր է՝ ուրիշ ի՞նչ պետք է ուզեն այն քաղաքական ուժերը, ովքեր համարում են, որ երկիրն այլեւս դարձել է աղետի գոտի, եւ եթե չկասեցվի այս վտանգավոր ընթացքը, ապա երկրից ոչինչ չի մնա:
Հետեւաբար, պետք է հանդես գալ այլընտրանքային ծրագրով, եւ քանի դեռ շատ ուշ չէ, փորձել իրավիճակը:
Պակաս հետաքրքիր չէ եւ այն, որ իշխանությունը հիմա ցանկանում է օր առաջ իմանալ, թե որոնք են լինելու ոչիշխանական ուժերի քայլերը ապրիլի 28-ից հետո: Այսինքն՝ ուզում են արագ պարզել, թե «մինչեւ ուր են գնալու», մանավանդ, երբ ոչիշխանական ուժերի ներկայացուցիչները հայտարարում են, որ սա գործընթացի սկիզբն է: Դե, պետք է շուտ հասկանան եւ ձեւեր ու մեթոդներ գտնեն գործընթացը կասեցնելու համար:
Քանզի եթե ժողովուրդը համախմբվեց ոչիշխանական ուժերի շուրջ, ապա Սերժ Սարգսյանն ու իր թիմը, որ մինչեւ հիմա կարծում էին, թե իրենք հավերժ են իշխելու, հավերժորեն կհայտնվեն մի այլ տեղում:
Ինչեւէ, իշխանության համար ավարտվում են դինջ ու հանգիստ ժամանակները:
Իշխանության «արխային» վիճակից բան չի մնացել

Կիմա Եղիազարյան