Կարծիք

19.03.2014 22:38


Կարեն Հովհաննիսյան.

Կարեն Հովհաննիսյան.

ԿՈՉ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ…
Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով այն փաստը, որ գնալով կենացները քաղցրանում են, ու արդեն իսկ ,,ԴԵՄ ԵՄ,, շարժումով սկսել են հետաքրքրվել այնպիսի լրատվամիջոցներ որոնք հիմնականում իշխանության ասեղն են թելում, եվ մինչ օրս համառորեն լռում էին՝ բոլորիդ կոչ եմ անում լինել ավելի զգոն ու զուսպ, ավելի վճռական ու գիտակից եվ ցանկացած հայտարարություն ու կոչ հնչեցնելուց առաջ մի լավ մտածել ու նոր գործել:
Մենք քաղաքական գործիչներ չենք, եվ քաղաքական լաբիրինթսում միգուցե եվ չկարողանանք ճիշտ գործել ու գուշակել կառավարության, կամ իշխող վարչակազմի հետագա քայլերն ու նպատակները, բայց մենք կարող ենք որպես գիտակից քաղաքացի մեր թացն ու չորը տարանջատել իրարից, հասկանալ թե ինչն է բխում համազգային շահերից եվ ինչը չէ:
Ես վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրն էլ պարզ գիտակցում է, որ մեր գործը արդար է, որ մենք ճիշտ ուղղու վրա ենք, եվ մենք ետ նահանջի ճանապարհ չունենք:
Այսուհետ դեռ շատ կլինեն անհիմն հայտարարություններ ու մեկնաբանություններ, ասեկոսներ ու բանբասանքներ: Պետք չէ այդ ամենին ուշադրություն դարձնել, քանզի այդ ամենը ունենալու է մեկ հստակ նպատակ՝ կոտրել պայքարի ոգին ու պառակտել մեզ…. Եվ քանի որ մենք ուժեղ ու գիտակից քաղաքացիներ ենք՝ մենք դա չենք կարող թույլ տալ…
ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ…
ՄԵՆՔ ՎՃՌԱԿԱՆ ԵՆՔ…
ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ…
ԱՌԱՋ ԴԵՊԻ 22-ը ՄԱՐՏԻ…….

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս խորագրի վերջին նյութերը