Լրահոս

17.08.2009 10:32


Մահմուդ Ահմադինեջադը նախարարներ կնշանակի կանանց

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն առնվազն երեք կնոջ ցանկանում է նախարար նշանակել։ Իսլամական հանրապետության ղեկավարն այդ մասին ասել է տեղի հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցի ժամանակ։

Ավելի վաղ Իրանի պատմության ընթացքում նմանօրինակ ոչ մի դեպք չի եղել՝ Իսլամական հանրապետության ղեկավար կազմում կանայք չեն նշանակվել։

Իրանի նախագահն ընդգծել է նաև, որ նախարարների նոր կաբինետում ցանկանում է որքան հնարավոր է՝ շատ երիտասարդ քաղաքական գործիչներ տեսնել։ Այս կամ այն գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելու հիմնական նախապայմանը պատասխանատվությունը, ինչպես նաև թիմային աշխատելու ցանկությունն ու ունակությունը պետք է լինեն։

Ահմադինեջադի նախորդ աշխատակազմում երկու կին են եղել, սակայն նրանցից որևէ մեկը նախարարի պաշտոն չի զբաղեցրել։

Ըստ «AFP»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը