Կարծիք

19.03.2014 16:08


Արտաշես Գեղամյանը նեղվում է, երբ իրեն «դհոլ» են ասում

Արտաշես Գեղամյանը նեղվում է, երբ իրեն «դհոլ» են ասում

Արտաշես Գեղամյանը կրկին խոսել է և կրկին անդրադարձել «դհոլի» թեմային, ավելի ճիշտ, սկզբից լավ նեղվել է, որ իրեն այդպես են ասում, ապա ուրիշներին խորհուրդ է տվել հանկարծ դհոլ չդառնալ: Մի լավ ծիծաղեցի՞ք…
Եվ իսկապես, ինչպե՞ս կարելի է չծիծաղել նման հորդորի վրա, երբ մարդը բառացիորեն, անկեղծորեն ուրիշներին խորհուրդ է տալիս չնմանվել իրեն, քանի որ բոլորի մոտ էլ նույն ասոցիացիաներն են Գեղամյանի մասով: Ինչպես «Партия-Ленин !!»-ի դեպքում՝ ասում ենք «Գեղամյան», հասկանում ենք «դհոլ», ասում ենք «դհոլ», հասկանում ենք «Գեղամյան»:
Իսկ ինչ վերաբերում է «դհոլ» բառից երկրորդ անգամ նեղվելուն (առաջին անգամը եղել էր ԱԺ ամբիոնից), ապա բավական է միայն նշել, որ յուրաքանչյուր անձ ինքն է կռում իր ճակատագիրն ու կյանքը, ինքն է վաստակում իր բնորոշումները: Զավեշտն այն է, որ նույն Գեղամյանը, որը խիստ նեղվում է «դհոլ» արտահայտությունից, այսօր հանգրվանել և իրեն շատ հարմարավետ է զգում հենց այն կուսակցությունում, որի ղեկավարի կողմից արժանացել էր նման բնորոշման: Էլ ի՞նչ ասես այս մարդու մասին, էլ ի՞նչ անուն տաս նրան։
Ինչպես ասում են՝ յուրաքանչյուրը արժանի է այն ասոցիացիաներին, որոնք իր դեպքում գործում են, և մեղադրել այս դեպքում յուրաքանչյուրը կարող է միայն ինքն իրեն և երբեք ուրիշներին:
Ուստի, Գեղամյանին մնում է հորդորել միայն լռել և գոնե այդ կերպ փոքր-ինչ մոռացնել տալ իր «դհոլությունը», այլապես, ամեն անգամ հոխորտանքներ հնչեցնելով, ևս մեկ անգամ հիշեցնում է բոլորին, թե ով է ինքը և ինչի հետ է ասոցացվում:
Արտակ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը