Այսօր ԱԺ 4 ոչիշխանական խմբակցությունները համատեղ դռնփակ նիստում որոշել են կառավարությանն անվստահություն հայտնել։ Արտահերթ կարգով այս հարցը բարձրացվելու է ապրիլի 28-ի ԱԺ նիստում։
ԱԺ 4 ոչիշխանական խմբակցությունների համատեղ նիստից հետո «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընդգծել է, որ ժողովրդի վճռականությունն ու պատրաստակամությունն է կառավարությանն անվստահություն հայտնելու հարցն այլ ընթացքի բերելու։
–Եթե ժողովուրդն ակտիվ է, իշխանության վրա ճնշում է բանեցնում, Ազատության հրապարակը լեփ–լեցուն է, երկրում քաղաքական մթնոլորտ է փոխվում, պարզ է, որ դա կանդրադառնա ԱԺ–ի վրա։ Ինչքան էլ ՀՀԿ–ն կտրված լինի ժողովրդից, միևնույն է, փողոցի շունչը զգում է։ Եվ շատ լավ հասկանում են՝ այն, ինչ եղավ Յանուկովիչի հետ, կարող է նույնը կրկնվել նաև իրենց հետ։ Միայն հիմարը չի սովորում ուրիշի սխալների վրա։ Ինչքան էլ կտրված լինեն ժողովրդից, բայց եթե տեսնեն, որ ժողովուրդը փողոցում կանգնած է, հետևություն պետք է անեն, եթե, իհարկե, անմեղսունակ չեն, իսկ ես չեմ կարծում, որ անմեղսունակ են,–ասել է Լ. Զուրաբյանը,–մենք այս հարցի լուծումն ուզում ենք դնել լայն զանգվածային մոբիլիզացիայի կոնտեքստում։ Հանրությունը պետք է դառնա այս գործընթացի ակտիվ մասնակիցը։ Եկել է պահը, երբ ժողովուրդը պետք է իր ասելիքը ասի, իր ձայնը բարձրացնի։
Նա նաև չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում 4 ոչիշխանական ուժերի առաջնորդները հանդիպեն։
Լևոն Զուրաբյանը ավելացրել է, որ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը բարձրացնելուն զուգահեռ՝ ներկայացվելու է նաև սոցիալ–տնտեսական և քաղաքական քայլերի ծրագիր, որով կհստակեցվի, թե ինչ կառավրություն պետք է գա հաջորդիվ։
–Մենք ինքներս ենք նման կարծիքի, միշտ էլ ասել ենք, որ կառավարությանը անվստահություն հայտնելու քայլը, դա խնդիրների լուծումը չի: Մենք դա դիտարկում ենք որպես համախմբման գործիք, այսինքն` մի քայլ, որի շուրջ հնարավոր է համախմբել բոլոր քաղաքական ուժերին, հասարակությանը և առաջացնել մի հզոր ալիք: Ինքնին արդեն լավ գործընթաց է, բայց նաև ընդամենը մի քայլ, որը երկրի խնդիրները մինչև վերջ չի լուծում, բայց սկիզբ է դնում մի պրոցեսի, որի ավարտը Սերժ Սարգսյանի այս կոռումպացված ռեժիմի հեռացումն է,–ասել է Լ. Զուրաբյանը։
Նշենք նաև, որ այսօրվա համատեղ նիստում քննարկվել է մարտի 22-ին «Դեմեմ»–ի հրավիրած հանրահավաքին մասնակցելու հարցը, ինչպես նաև որոշվել է մարտի 24–ի քառօրյայի ժամանակ բարձրացնել Կառավարության և Երևանի քաղաքապետարանի կողմից 2012–13թթ. ընթացքում ազգաբնակչության և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ լրացուցիչ վճարներ, տուրքեր և տուգանքներ, արագաչափեր, նկարահանող սարքեր, վճարովի ավտոկայանատեղեր, Երևանի մարդատար ուղևորափոխադրումների ուղեվարձի թանկացում, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքներ սահմանելու միջոցով թաքնված հարկային բեռի ավելացման հիմնավորվածությունն ու հետևանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը:
ԱԺ 4 ոչիշխանական խմբակցությունները կառավարությանն անվստահություն կհայտնեն (տեսանյութ)
Այսօր ԱԺ 4 ոչիշխանական խմբակցությունները համատեղ դռնփակ նիստում որոշել են կառավարությանն անվստահություն հայտնել։ Արտահերթ կարգով այս հարցը բարձրացվելու է ապրիլի 28-ի ԱԺ նիստում։
ԱԺ 4 ոչիշխանական խմբակցությունների համատեղ նիստից հետո «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընդգծել է, որ ժողովրդի վճռականությունն ու պատրաստակամությունն է կառավարությանն անվստահություն հայտնելու հարցն այլ ընթացքի բերելու։
–Եթե ժողովուրդն ակտիվ է, իշխանության վրա ճնշում է բանեցնում, Ազատության հրապարակը լեփ–լեցուն է, երկրում քաղաքական մթնոլորտ է փոխվում, պարզ է, որ դա կանդրադառնա ԱԺ–ի վրա։ Ինչքան էլ ՀՀԿ–ն կտրված լինի ժողովրդից, միևնույն է, փողոցի շունչը զգում է։ Եվ շատ լավ հասկանում են՝ այն, ինչ եղավ Յանուկովիչի հետ, կարող է նույնը կրկնվել նաև իրենց հետ։ Միայն հիմարը չի սովորում ուրիշի սխալների վրա։ Ինչքան էլ կտրված լինեն ժողովրդից, բայց եթե տեսնեն, որ ժողովուրդը փողոցում կանգնած է, հետևություն պետք է անեն, եթե, իհարկե, անմեղսունակ չեն, իսկ ես չեմ կարծում, որ անմեղսունակ են,–ասել է Լ. Զուրաբյանը,–մենք այս հարցի լուծումն ուզում ենք դնել լայն զանգվածային մոբիլիզացիայի կոնտեքստում։ Հանրությունը պետք է դառնա այս գործընթացի ակտիվ մասնակիցը։ Եկել է պահը, երբ ժողովուրդը պետք է իր ասելիքը ասի, իր ձայնը բարձրացնի։
Նա նաև չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում 4 ոչիշխանական ուժերի առաջնորդները հանդիպեն։
Լևոն Զուրաբյանը ավելացրել է, որ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը բարձրացնելուն զուգահեռ՝ ներկայացվելու է նաև սոցիալ–տնտեսական և քաղաքական քայլերի ծրագիր, որով կհստակեցվի, թե ինչ կառավրություն պետք է գա հաջորդիվ։
–Մենք ինքներս ենք նման կարծիքի, միշտ էլ ասել ենք, որ կառավարությանը անվստահություն հայտնելու քայլը, դա խնդիրների լուծումը չի: Մենք դա դիտարկում ենք որպես համախմբման գործիք, այսինքն` մի քայլ, որի շուրջ հնարավոր է համախմբել բոլոր քաղաքական ուժերին, հասարակությանը և առաջացնել մի հզոր ալիք: Ինքնին արդեն լավ գործընթաց է, բայց նաև ընդամենը մի քայլ, որը երկրի խնդիրները մինչև վերջ չի լուծում, բայց սկիզբ է դնում մի պրոցեսի, որի ավարտը Սերժ Սարգսյանի այս կոռումպացված ռեժիմի հեռացումն է,–ասել է Լ. Զուրաբյանը։
Նշենք նաև, որ այսօրվա համատեղ նիստում քննարկվել է մարտի 22-ին «Դեմ եմ»–ի հրավիրած հանրահավաքին մասնակցելու հարցը, ինչպես նաև որոշվել է մարտի 24–ի քառօրյայի ժամանակ բարձրացնել Կառավարության և Երևանի քաղաքապետարանի կողմից 2012–13թթ. ընթացքում ազգաբնակչության և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ լրացուցիչ վճարներ, տուրքեր և տուգանքներ, արագաչափեր, նկարահանող սարքեր, վճարովի ավտոկայանատեղեր, Երևանի մարդատար ուղևորափոխադրումների ուղեվարձի թանկացում, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքներ սահմանելու միջոցով թաքնված հարկային բեռի ավելացման հիմնավորվածությունն ու հետևանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը:
Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։
7or.am