Մեկնաբանություն

19.03.2014 12:05


a+b=c

a+b=c

Մի ամբողջ խմբի մարդկանց պարագայում Ֆրեյդը սխալվեց, թե սեքսը մարդու գործողությունները որոշող գործոնն է։ Վերցրեք թեկուզ մեր քաղաքական հաճախորդներին։

Հարգելի՛ Զիգմունդ, ի՞նչն է նրանց մղում «պայքարողի» ու տարբեր դիմակների հետևը թաքնվելով՝ դառնալ պարզունակ սպասավոր։ Սե՞քսը...

Իհա՛րկե, դու կարող ես ասել, որ կա մարդկանց տեսակ՝ անկախ սեռից, ովքեր թաքուն՝ ենթագիտակցության ինչ–որ մի թաքնված անկյունում, իրենց տեսնում են պոռնիկի դերում։ Ու եթե դա անհնար է բառի բուն իմաստով (պատկերացնո՞ւմ եք իշխանության բոլոր հաճախորդներին՝ Կոմայգում հավաքված), նրանք դա անում են փոխաբերական այլ տարբերակներով։ Վատ բացատրություն չի...

Բայց, մյուս կողմից էլ, ո՞նց կարելի է դրանից հաճույք ստանալ։ Առավել ևս, որ հաստիքավոր պոռնիկի համար հաճույքը խիստ հարաբերական հասկացություն է։

Փողը։ Փող ունենալու ցանկություն (a) գումարած չբավարարված փառասիրություն (b)։ Սա ավելի համոզիչ է մեր հաճախորդների պարագայում։ Պարզ բանաձև, որի արդյունքը ապրանքն է (c)՝ «a+b=c»:

Սակայն ամեն մի ապրանք, ի վերջո, մաշվում է, հետևաբար՝ ընկնում է նաև նրա գինը։ Այնպես որ, «հարգելի՛» հաճախորդներ, շտապե՛ք, առավել ևս, որ ձեր պարագայում իշխանությունը գարնանային զեղչեր է հայտարարել։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը