Լրահոս

14.08.2009 16:16


Ինչպե՞ս է իրեն զգում Վարդան Ղուկասյանը

Վերջին շրջանում Գյումրիում համառորեն լուրեր են պտտվում, որ ծայրահեղ վատացել է քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը 2007թ. նրա դեմ կատարված մահափորձից առաջացած վերքերի պատճառով: Ըստ այդ լուրերի՝ օրերս նրան շտապ կերպով տեղափոխել են Ֆրանսիա՝ բուժման նպատակով:

Սակայն Գյումրու քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Լիլիթ Աղեկյանը կտրականապես հերքեց շրջանառվող լուրերի իսկությունը, ավելին, դրանք որակեց որպես  պրովոկացիա:

«Այդ ինֆորմացիաները, ով սարքում ու տարածում է, կատարյալ հեյրուրանք են, ստորություն: Երևի հերթական փողի պակասն է: Սա հերթական պրովոկացիան է քաղաքապետի դեմ: Հենց հիմա Վարդան Ղուկասյանը նստած է իր աշխատասենյակում, կարող եք գալ անձամբ տեսնել: Նա մարդկանց է ընդունում, իսկ երեկ դուրս էր եկել քաղաք՝ շրջայցի: Ես ամաչում եմ այն տղամարդկանց փոխարեն, ովքեր նման լուրեր են տարածում, եթե տարածողներին կարելի է տղամարդ անվանել, իսկ եթե կին են, ապա հերթական բամբասանքն է»,-«7օր»-ին փոխանցել է Լիլիթ Աղեկյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը