Քաղաքական

19.03.2014 09:46


Տիգրան Սարգսյանը սովորություն է դարձրել արտերկիր մեկնել` առանձին ինքնաթիռ վարձակալելով

Տիգրան Սարգսյանը սովորություն է դարձրել արտերկիր մեկնել` առանձին ինքնաթիռ վարձակալելով

«Վարչապետ Տիգրան Սարգսյանը սովորություն է դարձրել արտերկիր մեկնել հատուկ չվերթով՝ առանձին ինքնաթիռ վարձակալելով»,–գրում է «Ժողովուրդ»-ը։ Թերթի ներկայացմամբ՝ հերթական անգամ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Էյր Արմենիա» ընկերությունից ինքնաթիռ վարձակալել էր փետրվարի 23-ին՝ Սոչիում ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությանը մեկնելու համար։ Իսկ վարչապետի հատուկ չվերթը ՀՀ քաղաքացիներիս գրպանի վրա արժեցել է 8 մլն 800 հազար դրամ կամ ավելի քան 21 հազար ԱՄՆ դոլար։

«Համեմատության համար նշենք, որ ՀՀ բարձրաստիճան մյուս պաշտոնյաները՝ Աժ նախագահը, ՍԴ նախագահը և այլք, գործուղումների մեկնում են սովորական չվերթով, միայն թե՝ գնում են բիզնես կարգի տոմս»,-գրել է թերթը:

Մանրամասները՝ «Ժողովուրդ»–ի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը