Ս.Սարգսյանը 60 տարեկան է, բայց դեռ մինչև հիմա չի կողմնորոշվել
Հռոմեացիներինը Յանուս, մերը՝ ՅանիՍ (Յանի Սերժ, որ կողմ էլ նայի ինքն ա ու ինքը)
Այսօր համացանցում հերթական սենսացիայի օր էր՝ Սերժ Սարգսյանը թաքցրել է իր կենսագրությունից որոշ իրեն համար անցանկալի տվյալներ:
Դե արի ու մի զարմանա այս զարմացողների զարմանքի վրա: Այ ձեր հոգուն մատաղ, Ս.Սարգսյանը 60 տարեկան է, բայց դեռ մինչև հիմա չի կողմնորոշվել թե որն է իր ծննդյան տեղը՝ Տե՞ղը, թե՞ Ստեփանակերտը, դուք ուզում եք կողմնորոշվի, թե իր անցյալի որ դրվագն է իրեն համար շահեկան, որը վտանգավո՞ր: Եվ այս երկդիմի անձնավորությունը պիտի կարողանա կողմնորոշվել՝ իրեն համար Արևմուտքն է ձենտո՞ւ, թե Ռուսաստա՞նը:
Աշխարհը փոխվում է ժամ առ ժամ, և այս հայտնի երկու կողմը քիչ էր, հիմա էլ նոր զարգացումներ են ի հայտ եկել Իրանի հարցում: Էլ ի՞նչ երկու երես, հիմա արդեն Ազատիչը դառել ա «ֆլյուգեռ»՝ քամին որ կողմից փչի սրա դեմքի ուղղությունը փոխվում է: Ու, որ Վրաստանից էլ ուրիշ քամիներ են հիմա փչում, էս խեղճ Ազատիչն էնքան գլուխն էսկոմ-էնկոմ է տարել, որ ընկել է գլխապտույտի մեջ, տեղից էլ մի բան չէ, հիմա արդեն լրիվ «ցենտրովկից» ընկել է, էլ էս խելքով՝ սրա ղեկավարած երկիրն ի՞նչ պիտի լինի:
Ս.Սարգսյանը 60 տարեկան է, բայց դեռ մինչև հիմա չի կողմնորոշվել
Հռոմեացիներինը Յանուս, մերը՝ ՅանիՍ (Յանի Սերժ, որ կողմ էլ նայի ինքն ա ու ինքը)
Այսօր համացանցում հերթական սենսացիայի օր էր՝ Սերժ Սարգսյանը թաքցրել է իր կենսագրությունից որոշ իրեն համար անցանկալի տվյալներ:
Դե արի ու մի զարմանա այս զարմացողների զարմանքի վրա: Այ ձեր հոգուն մատաղ, Ս.Սարգսյանը 60 տարեկան է, բայց դեռ մինչև հիմա չի կողմնորոշվել թե որն է իր ծննդյան տեղը՝ Տե՞ղը, թե՞ Ստեփանակերտը, դուք ուզում եք կողմնորոշվի, թե իր անցյալի որ դրվագն է իրեն համար շահեկան, որը վտանգավո՞ր:
Եվ այս երկդիմի անձնավորությունը պիտի կարողանա կողմնորոշվել՝ իրեն համար Արևմուտքն է ձենտո՞ւ, թե Ռուսաստա՞նը:
Աշխարհը փոխվում է ժամ առ ժամ, և այս հայտնի երկու կողմը քիչ էր, հիմա էլ նոր զարգացումներ են ի հայտ եկել Իրանի հարցում: Էլ ի՞նչ երկու երես, հիմա արդեն Ազատիչը դառել ա «ֆլյուգեռ»՝ քամին որ կողմից փչի սրա դեմքի ուղղությունը փոխվում է: Ու, որ Վրաստանից էլ ուրիշ քամիներ են հիմա փչում, էս խեղճ Ազատիչն էնքան գլուխն էսկոմ-էնկոմ է տարել, որ ընկել է գլխապտույտի մեջ, տեղից էլ մի բան չէ, հիմա արդեն լրիվ «ցենտրովկից» ընկել է, էլ էս խելքով՝ սրա ղեկավարած երկիրն ի՞նչ պիտի լինի:
Արմեն Հարությունյան
Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts