Մեկնաբանություն

18.03.2014 13:55


Ոսկե զուգարանակոնքից անդին

Ոսկե զուգարանակոնքից անդին

Մեզանում ուկրաինական զարգացումների վերաբերյալ անդադար, հոգնեցնող ու կրկնվող վերլուծությունները շրջանցում են ամենակարևոր հարցը՝ ինչո՞ւ է Եվրոպայի ամենամեծ երկիրն այսօր հայտնվել մասնատման, պատերազմի, սնանկացման և այլնի եզրին։ Իսկ պատասխանը բոլորի համար ակնհայտ է։

Պարզ է, որ պատճառը Արևմուտքի և Ռուսաստանի շահերի բախման սրացումը չէր։ Դա միշտ եղել է ու կլինի, ինչպես որ մեր պարագայում է։ Պատճառը ոսկե զուգարանակոնքից այն կողմ չտեսնող Ուկրաինայի իշխանությունն էր։

Ցավոք, նույնը մեր պարագայում է։

Հայաստանը փաստացի պատերազմող երկիր է։ 6 տարվա ընթացքում պատերազմող երկրի բնակչությունը 300 հազարով կրճատվեց, պաշտոնապես մոտ 40 տոկոսն աղքատ է, սոցիալական լարվածությունն օր օրի մեծանում է...

Փոխարենը ի՞նչ է անում պատերազմող երկրի իշխանությունը։ Հարստանում է։ Յանուկովիչն էլ էր ասում՝ 80 տոկոսը դեմ է, բայց մենք մերը անելու ենք։

Երկիրը, կրկնում եմ, Եվրոպայի ամենամեծ երկիրը Յանուկովիչը «վարի տվեց» ու փախավ։

Հայաստանի իշխանությունների թուլությունից 6 տարի շարունակ օգտվում են բոլորը, բացի Հայաստանի քաղաքացիներից։ Իրականում դա այդպես է։ Ու Աստված չանի, որ մի օր էլ, ասենք, ղրղզ քաղաքագետները, վերլուծաբանները, «Ֆեյսբուքի» «ուղեղները», իրենց երկրում նստած, վերլուծեն, թե ինչո՞ւ պատերազմում հաղթած, հզոր ներուժ ունեցող Հայաստանի հետ այդպես պատահեց։ Դա բացառելու ճանապարհը բոլորդ էլ գիտեք։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը