Կարծիք

18.03.2014 11:14


«Գլխին նարնջագույն կասկա դնելով ու ամպագոռգոռ հայտարարություններ անելով ոչ մի իրական փոփոխությունների չես հասնի»

«Գլխին նարնջագույն կասկա դնելով ու ամպագոռգոռ հայտարարություններ անելով ոչ մի իրական փոփոխությունների չես հասնի»

Վայ էն երկրին, որտեղ իրեն հռչակած լիբերալ, ժողովրդավարական և մարդկային արժեքների կրող ուժը չի դիմանում իրենց ուղղված քննադատական հոդվածին (որն, ի դեպ, կոռեկտության սահմանների մեջ էր և զուրկ չէր փաստերից) և լրիվ խուժանական պահվածք է դրսևորում թե՛ բառապաշարի, թե՛ ընդհանուր վարքագծի առումով:

Բայց ասածս դա չէ: Մեր երկրում բոլորիս էլ քաջ հայտնի է, որ եթե ուզում ես իմանալ, թե ում դաշտում է խաղում էս կամ էն ուժը, ապա նայիր, թե որ լրատվամիջոցներն են լուսաբանում էդ ուժի գործունեությունը: Վերջերս էլ լույս աշխարհ եկավ մի հրապարակում, որտեղ Շարմազանովի շնորհիվ բոլորս իմացանք Բաղրամյան 26-ի հրամանով աշխատող լրատվամիջոցների անունները:

Դե հիմա բացեք էդ լրատվամիջոցները (օրինակ բոլորիս քաջ հայտնի «1in.am»-ը, «haynews.am»-ը և այլն) ու ծանոթացեք «Նախախորհրդարանի» բոլոր փռշտոցներին` հայտարարություններին, հարցազրույցներին և այլն: Իսկ հաշվի առնելով էն, որ Բաղրամյան 26-ի լրատվամիջոցները լուսաբանում են միայն իրենց հաճախորդներին կամ ռեժիմի ջրաղացին ջուր լցնող գործիչներին, ապա կհասկանաք, թե ինչն ինչոց է:

Հ.Գ.: Ի դեպ, եթե ինչ-որ մեկին քննադատում ես, ապա առաջին հերթին պետք է հարցնես, թե ինչ քայլերս ես ինքդ ձեռնարկում` իրավիճակը շտկելու համար: Էնպես որ, երբ «Նախախորհրդարանի» անդամները քննադատում են ոչիշխանական 4 ուժերի գործունեությունը, ապա թող սկսեն նրանից, թե իրենց ինչ ռեալ քայլեր են ձեռնարկել` մեր երկիրը էսօրվա խայտառակ իրավիճակից հանելու համար: Ես խոսում եմ ոչ թե ինչ որ ամպագոռգոռ հայտարարությունների մասին, այլ կոնկրետ քայլերի մասին: Գլխին նարնջագույն կասկա դնելով ու երկրի վրա դրախտ կառուցելու նպատակների մասին ամպագոռգոռ հայտարարություններ անելով ոչ մի իրական փոփոխությունների չես հասնի, և դրա մասին պետք է որ հասկանան իրենց մտավորականներ համարողները: Պետք է ռեալ, իրավիճակին ադեկվատ քայլեր ձեռնարկել, այլ ոչ թե մարդկանց ուշադրությունը շեղել ինչ-որ գեղեցիկ, բայց դատարկ խոստումներով և ծրագրային դրույթներով: Իսկ դուք էսօր, բացի խոսալուց, ոչ մի իրական քայլեր չեք անում, բայց ձեզ իրավունք եք վերապահում քննադատել ոչիշխանական 4 ուժերի գործունեությունը:

Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը