Լրահոս

14.08.2009 14:36


Ինտելեկտուալ խաղերի Հայաստանի հաջորդ առաջնությունը կանցկացվի ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում

Ինտելեկտուալ խաղերի Հայաստանի հաջորդ առաջնությունը կանցկացվի ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում

Ինտելեկտուալ խաղերի Հարավային Կովկասի տասնմեկերորդ առաջնությունում ՀՀ հավաքականը նվաճել է առաջնության գավաթը։ Այս տարի միջոցառումն անց է կացվել Վրաստանում հուլիսի 24-26-ին։ Մասնակցում էին 47 թիմ, այդ թվում՝ 5 հայկական (որոնցից 2-ն Արցախից), 28 վրացական և 14 ադրբեջանական։ Առաջնությունը կազմակերպվել էր 4 հիմնական մրցաշարերով. «Էրուդիտ-սեկստետ» մրցաշարում հաղթող է ճանաչվել Հայաստանի հավաքականը։ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» մրցաշարում երևանյան «Պերեզագրուզկա» թիմը երկրորդ տեղն է կիսել Ադրբեջանի «Զանգեզուր» թիմի հետ։

Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է ադրբեջանական թիմը «Զանգեզուր» կոչվում, «Պերեզագրուզկա» թիմի ավագ Տիգրան Քոչարյանը ՀՀ ԿԳ նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ պարզաբանել է, որ երբ հայկական թիմերից մեկը հանդես էր եկել «Հայեր-Քաշաթաղ» անվան ներքո, դրա դեմ ընդվզել էին ադրբեջանցի մասնակիցները և խնդրել փոխել թիմի անվանումը, սակայն մերժողական պատասխան էին ստացել։ Ի պատասխան՝ նրանք հանդես են եկել «Զանգեզուր» անվան տակ։

-ՀՀ կառավարությունը պետական աջակցություն է ցուցաբերում ինտելեկտուալ խաղերի՝ Հայաստանի ուժեղագույն թիմերին։ Այս տարի նախատեսվում է նաև կազմակերպել ինտելեկտուալ խաղերի փառատոն նախարարությունների և գերատեսչությունների միջև, ինչպես նաև Հայաստանի գավաթի բաց խաղարկություն, որին կմասնակցեն նաև Վրաստանի ներկայացուցիչները,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ ինտելեկտուալ խաղերի Հայաստանի հաջորդ առաջնությունը կանցկացվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը