Կարծիք

18.03.2014 01:10


Այսօրվա քաղաքական դաշտն ունի երկու գույն

Այսօրվա քաղաքական դաշտն ունի երկու գույն

Հայաստանյան քաղաքական դաշտն աստիճանաբար պարզաջրվում է:
Որքան էլ ռեժիմը ցանկանում է դաշտը լղոզել, փաստերն աղավաղելու միջոցով մարդկանց ապատեղեկացնել, հաստիքային և արտահաստիքային աշխատակիցների միջոցով հանրության ուշադրությունը շեղել կեղծ թիրախների վրա, միևնույնն է` նրանց ջանքերը չեն կարողանալու կասեցնել մեկնարկած լուրջ հասարակական-քաղաքական գործընթացը: Այսօրվա քաղաքական դաշտն ունի երկու գույն, երկու բևեռ. կամ` դու դեմ ես Սերժ Սարգսյանին և նրա արատավոր ռեժիմին, կամ` կողմ ես։

Սերժ Սարգսյանը և նրա ռեժիմը այլևս չեն կարողանում ազդել քաղաքական օրակարգի վրա, ինչն ակնհայտորեն հունից հանում է նրանց: Սակայն, նկատենք, որ որքան շատ է Ազատիչը դուրս գալիս իր ափերից` ցուցադրելով իր անհանգստությունը ոչ իշխանական քաղաքական ուժերի և հասարակության լայն համախմբման պատճառով, այնքան ավելի է թուլացնում իր դիրքերը և խուճապի մատնում յուր «թիմակիցներին»:

Տաթևիկ Պողպատյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/pogp.tatev?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը