Լրահոս

14.08.2009 14:15


Վազգեն Խաչիկյան. «Բյուջեի այսօրվա կատարողականը թույլ է տալիս, որ կենսաթոշակային ծախսերն իրականցվեն բյուջեի հաշվին»

-Տնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն է թողել  ՀՀ տնտեսության, ինչպես նաև բյուջետային մուտքերի վրա, բայց առ այսօր որևիցե լարվածություն, կապված կենսաթոշակների վճարման հետ, չունենք և, որպես այդպիսին, չենք ունենա նաև մինչև տարեվերջ,-«Դուպլեքս» մամուլի ակումբում խոսելով կենսաթոշակների վրա տնտեսական ճգնաժամի ազդեցության մասին՝ ասել է  Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը։

«7օր»-ի  այն հարցին, թե կօգտագործվե՞ն արդյոք միջազգային վարկերը կենսաթոշակներ վճարելու համար, նա պատասխանել է, թե Ֆինանսների նախարարը կարող է ասել, թե որ միջոցների հաշվին է այն տրվելու։

-Կարող եմ միայն ասել, որ բյուջեի այսօրվա կատարողականը թույլ է տալիս, որ այնպիսի պաշտպանված հոդվածը, ինչպիսին կենսաթոշակային ծախսերն են, իրականցվի բյուջեի հաշվին, և լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու խնդիր ՀՀ կառավարությունը գոնե այս տարի և, ըստ կանխատեսումների, նաև՝ մյուս, չի ունենա,-ասել է Վազգեն Խաչիկյանը։

Նրա խոսքերով՝ տնտեսական ճգնաժամի հետևանքով միայն մի փոփոխություն է կատարվել՝ կապված կենսաթոշակային բարեփոխումների հետ։ Ըստ Խաչիկյանի՝ այդ բարեփոխումներն առնվազն մեկ տարով կհետաձգվեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը