Է. Նալբանդյանը մեկնաբանել է ուկրաինական ճգնաժամի հնարավոր ազդեցությունը ԼՂ հակամարտության կարգավորման վրա
Հայաստանը հանդես է գալիս Ուկրաինական ճգնաժամի` խաղաղ ճանապարհով, երկխոսության եւ բանակցությունների միջոցով կարգավորման օգտին` ՄԱԿ-ի Կանոնադրության եւ միջազգային իրավունքի հիման վրա: Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանյանը` պտասխանելով Հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվական» ծրագրի հարցին, թե ինչպիսին է պաշտոնական Երեւանի դիրքորոշումը Ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Ղրիմում կայացած հանրաքվեից հետո, փոխանցում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:
Մեկնաբանելով ուկրաինական ճգնաժամի հնարավոր ազդեցությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա, Նալբանդյանը հայտարարել է. «Մենք կողմնակից ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ արդարացի կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագայության ձեւաչափով` Արցախի ժողովրի` սեփական հողի վրա ապրելու եւ արարելու իրավունքի ապահովմամբ: Համանախագահող երկրների հետ միասին մենք կշարունակենք մեր ջանքերը` ԼՂ հարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ»։

Աղբյուրը՝ ilur.am