Կարծիք

17.03.2014 16:45


Մարդկային հիշողությունը, մանավանդ՝ ՀՀԿ-ականինը, շատ հետաքրքիր ֆենոմեն է

Մարդկային հիշողությունը, մանավանդ՝ ՀՀԿ-ականինը, շատ հետաքրքիր ֆենոմեն է

Բայց շատ հետաքրքիր բան ա էս կյանքը:
Շատերը մոռացել են, ու նրանց հիշողությունը թարմացնելու համար նշենք, որ հոկտեմբերի 27-ի գործով գլխավոր կասկածյալներից մեկը Սերժ Սարգսյանն էր, ում հրաժարականն էլ հենց պահանջում էին տուժողների հարազատներն ու ՀՀԿ-ականները` Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ:
Սակայն այդ նույն Սերժ Սարգսյանը Անդրանիկ Մարգարյանի «շատ հարմար պահին» կյանքից հեռանալուց հետո դարձավ ՀՀԿ-ի, այնուհետև նաև` երկրի նախագահը: Ու հիմա այն նույն ՀՀԿ-ականները, ովքեր այժմ էլ ամեն քայլափոխի Անդրանիկ Մարգարյանին որպես օրինակելի վարչապետ են ներկայացնում ու հպարտանում նրանով, միաժամանակ գրեթե աստվածացնում են Սերժ Սարգսյանին, ում հրաժարականը, հիշեցնեմ ևս մեկ անգամ, պահանջում էր այդ նույն ՀՀԿ-ն: Մի տեակ պարադոքս է ստացվում:
Իրոք որ, մարդկային հիշողությունը, մանավանդ՝ ՀՀԿ-ականինը, շատ հետաքրքիր ֆենոմեն է. հիշում է իրեն ձեռնատու ամեն մի մանրուք, սակայն հաճույքով մոռանում իր իսկ անցած ուղին:
Դե, իսկ Արամ Զավենիչի ու նրա պահվածքի մասին կարծում եմ ամեն ինչ առանց ասելու էլ պարզ է:
Ուղղակի մի հարց է ինձ հետաքրքիր` արդյոք այս բոլոր անձինք իրենք իրենց խղճի առաջ հանգի՞ստ են։ Վստահ եմ, որ ոչ։

Արմինե Ամիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը