Լրահոս

17.03.2014 16:37


ԱԺ էթիկայի հանձնաժողովը վարույթ է ընդունել լրագրողների դիմումը՝ ընդդեմ Շմայսի

ԱԺ էթիկայի հանձնաժողովը վարույթ է ընդունել լրագրողների դիմումը՝ ընդդեմ Շմայսի

Այսօր տեղի է ունեցել Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը, որի ժամանակ վարույթ է ընդունել լրագրողների դիմումն ընդդեմ Առաքել Մովսիսյանի (Շմայս): Իսկ «Սինջար եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների դիմումի քննությունը ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի երկարաձգվել 20 օրով, որպեսզի հանձնաժողովի նոր անդամները հնարավորություն ունենան ծանոթանալու գործին:

Հիշեցնենք, որ Մանվել Բադեյանը ԱԺ քննարկումներից մեկի ժամանակ լրագրողներին դիմելով ասել էր. «Ձեր մակարդակը «փողոցային եզդիների» մակարդակից ցածր է»:

Շմայսի մասնակցությամբ մի միջադեպ էլ տեղի էր ունեցել հայ-ռուսական գազային համաձայնագրերի քննարկման ժամանակ: Այդ օրը մի շարք լրագրողներ պաստառներով մտել էին ԱԺ նիստերի դահլիճ և պահանջում էին դեմ քվեարկել գազային համաձայնագրերին: Այդ ժամանակ Շմայսը բղավել էր. «էս կապիկներին հանե՛ք ստից»:

Աղբյուրը՝ ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը