Լրահոս

14.08.2009 13:53


Վազգեն Խաչիկյան. «...Չեմ սիրում, երբ գնում ու պարտվում ենք»

Վազգեն Խաչիկյան. «...Չեմ սիրում, երբ գնում ու պարտվում ենք»

- Նախ՝ ՀՀ նախագահն ինքն է որոշում՝ կգնա՞, թե չի գնա ֆուտբոլ նայելու։ Երկրորդ՝ ինքն է որոշում՝ ում կտանի, թե չի տանի։ Եթե որոշի ինձ էլ ընդգրկել, ինչը չեմ կարծում, ապա պարտավորված կլինեմ գնալ,-պատասխանելով «7օր»-ի՝ «Կգնա՞ք ՀՀ նախագահի հետ Թուրքիա՝ ֆուտբոլ դիտելու» հարցին՝ ասել է  Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը և ավելացրել, որ իր ցանկությամբ, սակայն, չի գնա։

-Չեմ գնա, որովհետև չեմ սիրում, երբ գնում ու պարտվում ենք։

«7օր»-ի հետ զրույցում խոսելով նաև ղարաբաղյան հակամարտության մասին՝ Վազգեն Խաչիկյանը նշել է, որ ընթացող ներկայիս գործընթացը չի համարում ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական։

-Զիջումներ պետք է լինեն, բայց,  անշուշտ, փոխզիջումների ձևով։  ՀՀ այն պայմանները, որ քանիցս առաջարկել  է ՀՀ նախագահը (Ղարաբաղի իրավական կարգավիճակի խնդիրն  Ադրբեջանի տարածքից դուրս, ցամաքային կապի առկայություն, անվտանգության բավարար միջոցառումներ), կարևոր են,-նշել է նա։

Այն հարցին, թե փոխզիջում ասելով՝ ի՞նչ է հասկանում՝ տարածքնե՞ր տալ, թե՞ այլ բան, Վազգեն Խաչիկյանը պատասխանել է. «Տարածքների դիմաց՝ իրավական կարգավիճակի ձեռքբերում։ Շատ է շահարկվում այն, որ  մի կտոր չենք զիջելու։ Համաձայն եմ՝ ոչ ոք չի ուզում զիջի, ես էլ չեմ ուզում, բայց ինչի՞ դիմաց պիտի ստանանք այդ կարգավիճակը»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը